Հայաստանում ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ինն ամսում կրճատվել է 17,7%-ով. վիճակագրություն
02.11.2010,
13:35
Հայաստանում ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ինն ամսում կրճատվել է 17,7%-ով. վիճակագրություն
Հունվար-սեպտեմբերին Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 191 մարդ, ինչը 17,7 տոկոսով ցածր է նախորդ տարվա ինն ամիսների ցուցանիշից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։
Վիճակագրական ծառայության տեղեկատվությամբ, հաշվետու ժամանակահատվածում ՃՏՊ-ներում վիրավորվել է 1925 մարդ։
Վիճակագրական տվյալների համաձայն, հունվար-սեպտեմբերին Հայասանում արձանագրվել է 1402 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչը 0,5 տոկոսով ցածր է 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ -0-