Հայ շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը երկրորդ տեղն է զբաղեցրել հունական Պորտո Կարրաս քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում մինչև 18 տարեկանների տարիքային կարգում, տեղեկացնում է armchess.am-ը։
Վերջին, 11-րդ փուլում Տեր-Սահակյանի կրած պարտությունը զրկեց նրան չեմպիոնական տիտոսի նվաճման հնարավորթյունից, թեև նախորդ 10 փուլերն ընթացել էին առանց պարտությունների։ Նա յոթ հաղթանակ և ընդամենը երեք ոչ-ոքի է խաղացել (ընդհանուր արդյունքը՝ 8,5 միավոր)։ Այս տարիքային կարգում չեմպիոն է դարձել ամերիկացի Սթիցեն Զիրկը։
Պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը U8, U10, U12, U14, U16 և U18 տարիքային կարգերում անցկացվել է Հունաստանի Խալկիդիկի կղզում հոկտեմբերի 20-30-ը։ Հայաստանից մասնակցել է 19 շախմատիստ։ -0-