424.05
4.3
402.48
+8
Եղանակը Երևանում
Հայ

«Ատոմէներգոպրոեկտը» կնախագծի հայկական նոր ԱԷԿ-ը

14:20
01 Նոյեմբերի 2010

Հայկական նոր ատոմակայանի գլխավոր նախագծողը կլինի Մոսկվայի «Ատոմէներգոպրոեկտ» ԲԲԸ-ն, նշվում է ընկերության մամուլի ծառայության տեղեկատվության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ. դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպաատկով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։

««Ատոմէնեգրոպրոեկտը» օտարերկրյա նախագծերում մասնակցության զգալի փորձ ունի, մասնավորապես այն Իրանում Բուշերի ԱԷԿ-ի, Հնդկաստանում գտնվող Կուդամ-Կուլամ ԱԷԿ-ի, Բուլղարիիայի Բելենե ԱԷԿ-ի գլխավոր նախագծողն է: Գոյություն ունի պայմանավորվածություն այն մասին, որ ընկերությունն իրականացնելու է Հայաստանում ԱԷԿ-ի նախագծային աշխատանքները», - նշվում է տեղեկատվության մեջ:

Ռուսաստանն ու Հայաստանը օգոստոսի 20-ին հայկական տարածքում ատոմային էներգաբլոկի կառուցման հարցում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի բանակցությունների արդյունքում:

Ինչպես նախկինում տեղեկացրել էր Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն, Ռուսաստանը կարող է ֆինանսավորել Հայաստանում ատոմային էլեկտրակայանի կառուցման 20 տոկոսից ավելին:

Նրա խոսքերով՝ արդեն ստեղծվել է ռուս-հայկական համատեղ ընկերությունը՝ ԱԷԿ-ի կառուցման համար, որը պետք է ապահովի ատոմակայանի արժեքի 40 տոկոսից ավելին, իսկ 60 տոկոսը ծրագրվում է ներգրավել ներդրողների հաշվին: Միաժամանակ Կիրիենկոն ավելացրել է, որ դեռևս հայտնի չէ ԱԷԿ-ի կառուցման հստակ գինը, ամեն ինչ կախված կլինի «լցոնից», որը կընտրվի ԱԷԿ-ի համար:

Ինչ վերաբերում է ներդրողներին, ապա դրանց ներգրավմանն ուղղված բանակցությունները վարում է Հայաստանի կառավարությունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ
10:06
24 Հոկտեմբերի 2023
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
09:51
24 Հոկտեմբերի 2023
«Ադրբեջանն ու Հայաստանը թող բախտը փորձեն նաև Բրյուսելում»․ Լավրովը նշել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բախտը փորձել նաև Բրյուսելում, բայց ընդգծել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
22:36
23 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկելեն տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր
Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները