431.08
4.38
402.99
-2
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը տարբեր ոլորտներում Կանադայի հետ փոխգործակցության հնարավորություններ ու մեծ ներուժ է տեսնում. ՀՀ նախագահ

19:01
29 Հոկտեմբերի 2010

Հայաստանը տարբեր ոլորտներում Կանադայի հետ փոխգործակցության հնարավորություններ ու մեծ ներուժ է տեսնում,ա սել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

«Համաշխարհային տնտեսության մեջ Կանադայի ձեռբքերումներն զգալի են, և Հայաստանը տարբեր ոլորտներում Ձեր երկրի հետ փոխգործակցության հնարավորություններ ու մեծ ներուժ է տեսնում»,- ասել է նախագահ Սարգսյանը:

ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հայ-կանադական հարաբերություններում ձևավորված մակարդակը և խորապես շահագրգռված է այդ հարաբերությունների զարգացմամբ ու համագործակցությամբ:

Ինչպես նշում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մոնրեալի բոլոր ժամանակների իշխանություններին` այնտեղ բնակություն հաստատած հայության նկատմամբ ցուցաբերած հոգատարության և ուշադրության համար:

Մոնրեալի քաղաքապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերը ինչպես Երևանի ու Մոնրեալի, այնպես էլ երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում` պատրաստակամություն հայտնելով կանադահայերի հետ միասին այսուհետ ևս ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում hամագործակցության ընդլայնման ուղղությամբ:

 

Երկուստեք կարևորվել է նաև 2011թ. Երևանում Ֆրանկոֆոն քաղաքների 31-րդ համաժողովի անցկացումը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը