431.08
4.38
402.99
0
Եղանակը Երևանում
Հայ

Ֆրանսիան սպասում է Ղարաբաղի վերաբերյալ աստրախանյան պայմանավորվածությունների շուտափույթ կենսագործմանը. ԱԳՆ

17:58
29 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիան սպասում է Ղարաբաղի վերաբերյալ աստրախանյան պայմանավորվածությունների շուտափույթ իրագործմանը, ասվում է ուրբաթ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից տարածած Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Բեռնար Վալերոյի հայտարարությունում։  

Չորեքշաբթի Աստրախանի բանակցությունների արդյունքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից հռչակագիր է ստորագրվել, որը ռազմագերիների փոխանակում է նախատեսում և հումանիտար բնույթ է կրում: Հատուկ հռչակագիրն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը:

Վալերոն նշում է, որ «Ֆրանսիան ողջունում է, նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ,  նախագահներ Իլհամ Ալիևի, Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի ՝ հոկտեմբերի 27-ի Աստրախանի համատեղ հայտարարությունը։

«Ֆրանսիան ակնկալում է աստրախանյան պայմանավորվածությունների  շուտափույթ կենսագործում։ Այս հակամարտությունը  կարող է լուծվել միայն երկխոսության միջոցով՝ խաղաղ, կայուն և բարգավաճ ապագա ապահովելու Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար։ Միացյալ նահանգների և Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող  Ֆրանսիան չի խնայելու իր միջնորդական ջանքերը՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի հարցում ընդդիմացած Հայաստանին և Ադրբեջանին` հասնելու հակամարտության  խաղաղ, արդար և կայուն կարգավորման»,- Վալերոյի խոսքերն է մեջբերում դեսպանության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, աստրախանյան հայտարարությամբ հակամարտող կողմերն ընդունում են բանակցված խաղաղ կարգավորման և հրադադարի ամրապնդման անհրաժեշտությունը՝ վստահության միջոցառումներով։ Որպես առաջին քայլ, կողմերը պարտավորվում են արագորեն ձեռնամուխ լինել  իրենց մոտ պահվող գերիների և դիակների փոխանակմանը։

«Աստրախանում կողմերի ընդունած որոշումները կարող են նպաստել  լարվածության և վերջին ամիսներին բազմապատկված հրադադարի խախտումների նվազեցմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան