Հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմերը պատրաստ կլինեն հաջորդ տարի

29.10.2010, 16:03
Հայ-ռուսական համատեղ արտադրության ֆիլմերը պատրաստ կլինեն հաջորդ տարի

Հայկական ծագում ունեցող ականավոր խորհրդային գիտնականներ Հովսեփ և Լևոն Օրբելի եղբայրների և հայտնի աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի մասին պատմող հայ-ռուսական երկու համատեղ ֆիլմերը պատրաստ կլինեն հաջորդ տարի, ասաց Միջազգային լրագրողական միությունների համադաշնության քարտուղար, ՌԴ ժուռնալիստների միության քարտուղար, նախագծերի համապրոդյուսեր Աշոտ Ջազոյանը:

«Մենք սկսել ենք նախագիծը Օրբելու մասին բավական ուշագրավ պատմությամբ՝ Մշակույթի նախարարության, «Չորս ձևաչափ» պրոդյուսերական կենտրոնի աջակցությամբ, «Քաղաքակրթություն Ստուդիո Փրոդաքշնս» հեռուստատեսային ընկերության հետ համատեղ »,- ուրբաթ լրագրողներին ասաց Ջազոյանը:

Ըստ նրա, ֆիլմը ծրագրվում է ցուցադրել Առաջին ալիքով հաջորդ տարեսկզբին:

Ըստ Ջազոյանի, ինչ վերաբերում է երկրորդ նախագծին, այն նկարահանվում է «Կուլտուրա» ալիքի հետ համատեղ՝ ականավոր հայ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի մասին՝ նույն «Չորս ձևաչափ» պրոդյուսերական կենտրոնի աջակցությամբ:

Նա ընդգծեց, որ տվյալ պահին Արագածոտնի մարզի Բյուրական քաղաքում Համբարձումյանի մասին ֆիլմի նկարահանումներն են անցկացվում, որտեղ հիմնվել է Բյուրականի աստղադիտարանը:

Ջազոյանը հույս հայտնեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը կաջակցի այդ երկու նախագծերին: -0-