ՀՀ նախագահն այցելել է Նախագահի մրցանակի դափնեկիրների ստեղծագործությունների ցուցահանդես

28.10.2010, 13:03
ՀՀ նախագահն այցելել է Նախագահի մրցանակի դափնեկիրների ստեղծագործությունների ցուցահանդես
ՀՀ նախագահն այցելել է Նախագահի մրցանակի դափնեկիրների ստեղծագործությունների ցուցահանդես

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի այցելել է 2001-2010 թվականների կերպարվեստի ոլորտում Նախագահի մրցանակի դափնեկիրների աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Հայաստանի նկարիչների միության շենքում կազմակերպված ցուցադրությանը ներկայացված է տարբեր տարիներին Նախագահի մրցանակի արժանացած 18 դափնեկիրների աշխատանքները:

Ինչպես լրագրողներին հայտնեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Աիդա խաչիկյանը, ցուցահանդեսը նվիրված է այս ոլորտում Նախագահի մրցանակի հիմնադրման 10 ամյակին:

«Ցուցահանդեսի նպատակը մեր նկարիչների հանրաճանաչությունը մեծացնելն է, բացի այդ՝ նրանց աշխատանքների վաճառքի հարցում օգնություն ցուցաբերելը»,- ասաց Խաչիկյանը:

Հայաստանում 10 տարում Նախագահի մրցանակի է արժանացել ավելի քան 160 հոգի՝ գիտնականներ, երաժիշտներ, նկարիչներ, պատմաբաններ, մրցանակի դափնեկիրներին տրվող դրամական պարգևը 10 հազար դոլար է կազմում:

Մրցանակը շնորհվում է յոթ անվանակարգում՝ բնական գիտություններ, տեխնիկական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ֆիզիկա, բժշկություն, մշակույթ, գրականություն, հումանիտար գիտություններ:-0-