412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

Ոստիկանության տեսուչը մեղադրվում է երթևեկության կանոնները խախտելու համար. Գլխավոր դատախազություն

10:41
28 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության` Տավուշի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման  կանոնները խախտելու դեպքի առթիվ  հարուցված քրեական գործի նախաքննությունը, հաղորդում է ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ  ոստիկանության` Տավուշի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի տեղամասային տեսուչ Վ. Թամրազյանը  խախտել է երթևեկության կանոնները, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես`  Վ. Թամրազյանը 2010թ. օգոստոսի 24-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Բերդ-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում թույլ է տվել  ճանապարհային երթևեկության կանոնների 67-րդ կետի պահանջին հակասող գործողություններ.  ունենալով կանխման տեխնիկական հնարավորություն` նա  վրաերթի է ենթարկել  Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Գ. Քալանթարյանին, ով ստացած մարմնական վնասվածքներից  մահացել է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա` Վ. Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի  242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ  հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է  մեղադրական եզրակացությունը:

Քրեական գործն  ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր  իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը