431.08
4.38
402.99
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են փոխանակել ռազմագերիներին. Մեդվեդև

19:58
27 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են փոխանակել ռազմագերիներին և վերադարձնել մահացածների դիակները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Քիչ առաջ կողմերի միջև համատեղ հայտարարություն է համաձայնեցվել, որը մարդասիրական բնույթ է կրում, սակայն շատ կարևոր է՝ հաշվի առնելով տարաբնույթ բարդությունները, որոնք այսօր նկատվում են Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում։ Խոսքը հատուկ հռչակագրի մասին է, որն ուղղված է վստահության միջոցների ամրապնդմանը, որպեսզի առանց հետաձգման իրականացվի ռազմագերիների փոխանակումն ու զոհվածների դիակները վերադարձնելը»,- ասաց Մեդվեդևը։

Եռակողմ հանդիպման արդյունքում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները նաև համատեղ հայտարարություն են համաձայնեցրել, որտեղ ընդգծված է, որ հակամարտության կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով վստահության միջոցների հետագա ջանքեր է պահանջում հրադադարի և ռազմական բնագավառում։

Այդ նպատակով Ադրբեջանի և Հայաստանի նախագահները պայմանավորվել են որպես առաջին քայլ անհապաղ ռազմագերիների փոխանակում  և զոհվածների դիակների վերադարձ իրականացնել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաև հետագայում, ելնելով հարցերի բացառիկ մարդասիրական բնույթից, առաջնորդվել այդ մոտեցումներով»,- ասվում է փաստաթղթում։  ՌԴ նախագահը նշել է, որ այս թեման բավական դրամատիկական է, սակայն՝ մասնավոր։

«Բայց այն շատ կարևոր է, կողմերն արդեն վաղուց ուղիղ բաց հարթության մեջ չեն գտնվում, բայց կան խնդիրներ, կան կրակոցներ, մարդիկ են զոհվում և ինչ-որ պահի պետք է բացահայտ նայել իրավիճակին, քայլեր անել միմյանց հանդեպ, փորձել ապաարգելափակել թեև ոչ մեծ, բայց շատ կարևոր հարցերը»,- ասաց Մեդվեդևը։

Ռուսական պետության ղեկավարը հիշեցրեց, որ ինքն արդեն յոթերորդ անգամ է նման հանդիպում անցկացնում։ «Եվ ընդհանուր առմամբ դրանք հասարակ հանդիպումներ չեն, բավական կոպիտ բանավեճերով են անցնում, երբեմն՝ էմոցիաներով։ Դա հեշտ չէ նաև միջնորդ կողմի՝ ինչպես Մինսկի խմբի, այնպես էլ Ռուսաստանի՝ որպես համանախագահ երկրի համար։ Ես կարծում եմ, որ այդ հանդիպումները շատ օգտակար են»,- ասաց Մեդվեդևը։

Ըստ նրա, բանակցությունները միշտ ավելի լավ են, քան հակամարտության ակտիվ փուլը, բացի այդ, խոսքը ոչ միայն բանակցությունների, այլ նաև առաջխաղացման մասին է։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան
22:55
13 Նոյեմբերի 2023
ԵՄ-ն ուսումնասիրում է Հայաստանին ռազմական օգնության և վիզայի ազատականացման հնարավորությունը. ԵՄ դիվանագիտության ղեկավար
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, ինչպես նաև քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հնարավորությունը
14:44
08 Նոյեմբերի 2023
Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանի տարածքով եմ իրատեսական համարում հիմնական բեռնափոխադրումները․ ՔՊ–ական պատգամավոր
ՔՊ–ական պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներն ավելի կարճ են, ռիսկերով ավելի քիչ
14:03
08 Նոյեմբերի 2023
Հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել․ Պատրուշև
ՌԴ–ից հայտնել են, որ հայ–ադրբեջանական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ Արևմուտքի երկրները դադարեն միջամտել
11:56
08 Նոյեմբերի 2023
Որոշ երկրներ փորձում են խաթարել օրինական իշխանությունն ԱՊՀ երկրներում․ Պուտին
Պուտինը հայտարարել է, որ որոշ երկրների գործողություններն ուղղակիորեն ուղղված են ԱՊՀ երկրներում լեգիտիմ իշխանությունը, հասարակական կայունությունը և ավանդական արժեքները խաթարելուն