412.18
4.03
387.5
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական բժշկական ասոցիացիան սկսում է «Առողջ սնունդ՝ առողջ սիրտ» ծրագրի իրականացումը

18:57
26 Հոկտեմբերի 2010

Հայկական բժշկական ասոցիացիան սկսում է «Առողջ սնունդ՝ առողջ սիրտ» ծրագրի իրականացումը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Ասոցիացիայից։

Ծրագրի նպատակն է ճիշտ կենսակերպի, մասնավորապես,  առողջ սննդի վերաբերյալ բնակչության բազմակողմանի իրազեկումը։
 
Հաղորդարգրության համաձայն, ծրագիրը ներառում է առողջ կենսակերպի ներդրման միջոցառումների ամբողջական փաթեթ, ինչպես նաև հատուկ մակնշման միջոցով հասարակության իրազեկում այն սննդամթերքի մասին, որոնց օգտագործումը վնասակար չէ առողջությանը։
 
Ծրագրի առաջին փուլում ասոցիացիան որոշել է հսկողություն իրականացնել սննդամթերքում ճարպի, շաքարի և աղի պարունակության նկատմամբ, քանի որ դրանք հանդիսանում են սրտանոթային հիվանդությունների առաջացման ամենատարածված և վտանգավոր գործոնները։

«Հայկական բժշկական ասոցիացիան տագնապով տեղեկացնում է, որ Հայաստանում շարունակվում է սրտանոթային հիվանդությունների աճն ու երիտասարդացումը, բարձրանում է այդ հիվանդությունների տեսակարար կշիռն ընդհանուր հիվանդության և մահացության կառուցվածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՀԱԲ-ն 2010թ.-ի հոկտեմբերին 1000 դպրոցական տարիքի երեխաների շրջանում կատարել է «Երեխաների օրգանիզմի բնականոն աճն ապահովող սննդային գործոնների գնահատումը Երևանում» լայնածավալ հետազոտությունը։

Հետազոտության արդյունքները ևս փաստում են, որ երեխաների մոտ բարձր տարածվածություն ունեն ավելցուկային քաշն ու ճարպակալումը, որի պայմանավորող գործոններից են առողջ սննդակարգի մշակույթի բացակայությունն ու իմացության անբավարար աստիճանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ