411.99
4.03
390.88
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայ և ռուս բժիշկները մասնակցում են Երևանում անցկացվող «Մարդու առողջությունը» կոնգրեսին

14:24
25 Հոկտեմբերի 2010

Հայ և ռուս բժիշկները մասնակցում են երկուշաբթի Երևանում մեկնարկած «Մարդու առողջությունը» իններորդ գիտաբժշկական կոնգրեսին:

«Այս տարի կոնգրեսը, որի շրջանակներում կներկայացվեն 162 գիտական աշխատություններ, անցկացվում է «Հայաստան-Ռուսաստան. բժշկություն առանց սահմանների, նոր հորիզոններ» նշանաբանի ներքո», - երկուշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Դերենիկ Թումանյանը:

Նրա խոսքերով՝ եռօրյա կոնգրեսը Հայաստանի երիտասարդ մասնագետներին աննախադեպ հնարավորություն կընձեռի ծանոթանալ բժշկության ոլորտում արձանագրված նորագույն համաշխարհային ձեռքբերումների հետ:

«Կոնգրեսին մասնակցում է Ռուսաստանից ժամանած խոշորագույն մասնագետների պատվիրակություն՝ Ռուսաստանի ԳԱԱ ակադեմիկոս Առնոլդ Ադամյանի գլխավորությամբ, որը Հայաստանի գիտական-բժշկական հասարակությանը կներկայացնեն իրենց ձեռքբերումները անոթային և դիմածնոտային վիրաբուժության, ինչպես նաև նյարդաբուժության ոլորտներում», - ավելացրեց նա:

Միաժամանակ Թումանյանն ասաց, որ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի կոնգրեսի շրջանակներում գործելու է ութ մասնագիտացված բաժին:

Միջոցառման շրջանակներում Առողջապահության ինստիտուտում մեկնարկել է ինը դեղագործական ընկերությունների՝  ինչպես հայրենական, այնպես էլ օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչությունների արտադրանքի ցուցահանդեսը:

«Մարդու առողջությունը» կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Դավիթ Պետրոսյանի խոսքերով՝ ցուցահանդեսի նպատակը գիտական ձեռքբերումները պրակտիկայի հետ համատեղելու փորձն է:

«Վերջիվերջո, բժիշկներն աշխատում են դեղորայքի հետ, և շատ կարևոր է, որ երեք օրվա ընթացքում նրանք բացի գիտական զեկույցներից կարող են նաև ծանոթանալ դեղագործական ընկերությունների արտադրանքի հետ», - ասաց նա:

Կոնգրեսի շրջանակներում ատամնաբույժերի համար վարպետության-դասընթացներ են նախատեսված:

Կոնգրեսի կազմակերպիչներն են ՀՀ առողջապահության նախարարությունը, Առողջապահության ազգային ինստիտուտը, «Հանուն առողջության» բարեգործական կազմակերպությունն ու Ռուսաստանի հայերի միությունը, որն ապահովում է ռուսաստանցի մասնագետների մասնակցությունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից