ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀԿԵ ղեկավար Շևքեթ Շայդուլինը «Միջազգային երկաթուղային հաղորդակցությունում հաշվարկների կազմակերպման նորմատիվ իրավական բազայի կատարելագործման մշտական համակարգող հանձնաժողովի» նախագահ է վերընտրվել, տեղեկացնում է ՀԿԵ մամուլի ասուլիսը։
Երկրորդ անգամ վերընտրությունը տեղի է ունեցել Համագործակցության անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 53-րդ նիստի շրջանակներում, որն անցկացվել է հոկտեմբերի 20-21-ը Վիլնյուսում։
Օրակարգում են եղել նաև «Խորհրդի հիսուներկուերորդ նիստի որոշումների կատարման և 2010 թվականի ինն ամիսների համար երկաթուղային ցանցի շահագործման աշխատանքի արդյունքների մասին», «2011/2012 թվականների գնացքների աշխատանքի ժամանակացույցի նորմատիվների մասին», «2010 թվականի ինն ամիսների ընթացքում երկաթուղային ադմինիստրացիաների միջև փոխադարձ հաշվարկների արդյունքների մասին» հարցերը։
Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների խորհուրդը ստեղծվել է 1992 թվականին միջպետական մակարդակով երկաթուղային տրանսպորտի աշխատանքի համակարգման և նրա գործունեության համաձայնեցված սկզբունքների մշակման համար։
«Հայկական երկաթուղու» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵ-ն իր բալանսում ընդունել ՀԵ շարժակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթուղի» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։--0—