425.46
4.32
402.4
+11
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ ՀԴԲ աշխատակիցները հայ գործընկերների հետ քննարկում են հանցավոր խմբավորման գործը

19:31
21 Հոկտեմբերի 2010

ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստ է աջակցել հայ-ամերիկյան խմբավորման գործի հետաքննության հարցում, հինգշաբթի հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Հայաստանում ԱՄՆ Դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Սթիվ Քեսլերի, ԱՄՆ Հետաքննության դաշնային բյուրոյի իրավական հարցերով կցորդ Քեվին Դոնովանի, Հետաքննության դաշնային բյուրոյի տարածաշրջանային անվտանգության պատասխանատու Լանս Լևեքյուի և իրավախորհրդատու Դավիթ Խաչատուրյանի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

ԱՄՆ-ում խարդախների խոշոր խմբավորում է բացահայտվել, որը հայաստանցիներ են գլխավորել, խմբավորումը զբաղվել է բժշկական ապահովագրությունների մեքենայություններով: Խարդախները փորձել են 163 միլիոն դոլարի խաբել բժշկական ապահովագրության կառավարական ծրագրին, ինչը ոլորտի պատմության մեջ խոշորագույն մեքենայությունն է: Նախաքննության տվյալներով՝ հանցավոր խմբի անդամները ձևավորել են 118 կեղծ բժշկական կլինիկաներ:

Նախաքննության տվյալների համաձայն՝ հայկական հանցավոր խմբավորումը գլխավորել է «օրենքով գող» Արմեն Ղազարյանը (մականունը՝ «Պզո»), որը ձերբակալվել է Երևանում 2009 թ.-ի ապրիլի 7-ին: Հայկական հանցավոր խմբավորումն անմիջականորեն ղեկավարել են Դավիթ Միրզոյանը Լոս-Անջելեսից և Ռոբերտ Թերջանյանը Նյու Յորքից:

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանցավորության դեմ պայքարում հայ-ամերիկյան համագործակցության հարցերը, ինչպես նաև երկրների իրավապահ մարմինների համագործակցության հետ կապված հարցերը:

Դոնովանը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազին համագործակցության պատրաստակամության համար և տեղեկություններ տրամադրել օրերս ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից բանկային և առողջապահական ապահովագրության ոլորտում բացահայտված զեղծարարությունների քրեական գործի մասին, որով որպես մեղադրյալներ ներգրավված են նաև ազգությամբ հայեր:

Այս համատեքստում նա տեղեկացրել է, որ որ 73 անձի ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել ապօրինի ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու, բանկային և բժշկական ապահովագրության զեղծարարությունների համար: Նրա խոսքերով՝ 32 անձինք հոկտեմբերի 13-ին ձերբակալվել են:

Դոնովանը խոստացել է առաջիկայում հստակ տեղեկություններ տրամադրել, թե դիտարկվող քրեական գործով ազգությամբ քանի հայ է որպես մեղադրյալ ներգրավված և քանի ՀՀ քաղաքացի: Նա նաև ընդգծել է, որ քրեական գործով անհրաժեշտություն առաջանալու դեպքում ԱՄՆ –ն կդիմի իրավական փոխօգնության խնդրանքով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ
10:06
24 Հոկտեմբերի 2023
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
09:51
24 Հոկտեմբերի 2023
«Ադրբեջանն ու Հայաստանը թող բախտը փորձեն նաև Բրյուսելում»․ Լավրովը նշել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բախտը փորձել նաև Բրյուսելում, բայց ընդգծել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
22:36
23 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկելեն տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր
Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
19:25
23 Հոկտեմբերի 2023
ՀՀ ԱԳ նախարարն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր
Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին
17:12
23 Հոկտեմբերի 2023
Մեր կողմից բավարար քայլեր չեն արվել ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում. գերմանացի պատգամավորն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը