Եվրոպան 2008 թ.-ի անկարգություններից հետո ուշադիր հետևում է Հայաստանում ընթացող գործընթացներին. ԵԽ գլխավոր քարտուղար

21.10.2010, 16:08

Եվրոպան 2008 թ.-ի մարտյան անկարգություններից հետո ուշադիր հետևում է Հայաստանում ընթացող գործընթացներին, Երևանում կայացած Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» եռօրյա ֆորումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տորբյերն Յագլանդը:

«Մենք այս հարցը բարձրացնում ենք հայկական իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում: Մենք, իհարկե, ասում ենք, որ չի կարելի բանտում պահել մարդկանց միայն նրանց քաղաքական հայացքների համար», - ասաց Յագլանդը:

Նրա խոսքերով՝ ժողովրդավարական արժեքների տարածումը երկարատև գործընթաց է, և Եվրոպայի խորհրդի կազմում ընդգրկված որոշ երկրներ խնդիրներ ունեն՝ մեծ կամ չնչին:

«Ժողովրդավարությունը չի կարող հայտնվել մի գիշերվա ընթացքում, և Հայաստանը հենց այդ անցումային փուլում է, ու Եվրոպայի խորհուրդը փորձում է օգնել նրան», - ընդգծեց ԵԽ գլխավոր քարտուղարը:

Յագլանդն ավելացրեց, որ պայքարի լավագույն ձևը երկխոսությունն է, այլ ոչ թե ցույցերի և հանրահավաքների անցկացումը:--0--