Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը սկսում է նոր ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Ուկրաինա՝ Դնեպրոպետրովսկ և Դոնեցկ, հայտնեց «Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։
«Դեպի Դնեպրոպետրովսկ թռիչքները կիրականացվեն հոկտեմբերի 31-ից, կիրակի օրերին, դեպի Դոնեցկ՝ նոյեմբերի 5-ից, ուրբաթ օրերին»,- հայտնեց նա։
Այսպիսով, «Արմավիա» ավիաընկերությունը դեպի Ուկրաինա արդեն 6 ուղղություն կիրականացնի (Կիև, Սիմֆերոպոլ, Օդեսա, Խարկով, Դնեպրոպետրովսկ, Դոնեցկ)։
Այսօր «Արմավիա»-ն շաբաթվա ընթացքում ավելի քան 100 չվերթ է իրականացնում՝ դեպի աշխարհի 20 երկրներ՝ 35 ուղղություններով։ 2009թ.-ին ավիաընկերության կողմից ավելի քան 700 հազար ուղևոր է տեղափոխվել։ Ներկայում ընկերության ավիապարկը 9 ինքնաթիռներից է բաղկացած (А320-3, А319-3, CRJ-200, ЯК-42-VIP)։ -0-