ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանելով ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների այն հարցին, թե իր համար ինչ է Ռուսաստանը, պատասխանեց. «Իրականում՝ շատ բան»։
«Իրականում՝ շատ բան, քանի որ դա լեզու է, աշխարհընկալում է, ռուսական մշակույթ է, կրթություն է, որը ես ստացել եմ, միջավայր է, որում ես մեծացել եմ, ոգեկերտվածք է և շատ այլ բան՝ արդեն ենթագիտակցության մեջ։ Իրականում՝ շատ բան»,- ասաց կառավարության ղեկավարը։ -0-