417.4
4.02
393.4
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-ռուսական գործընկերությունը պետք է նպաստի երկու երկրների տնտեսությունների դիվերսիֆիկացմանը. ՀՀ վարչապետ

12:04
20 Հոկտեմբերի 2010

Հայ-ռուսական գործընկերային հարաբերությունները պետք է նպաստեն երկու պետությունների տնտեսությունների դիվերսիֆիկացմանը, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Ճգնաժամը մեզ շատ բան հուշեց, և ուրախալի է, որ մենք շատ համաձայնեցված ենք իրագործում մեր բարեփոխումները: Մեր առջև ծառացած առաջին խնդիրը մեր տնտեսությունների դիվերսիֆիկացումն է: Նմանատիպ խնդիր են ձևակերպել նաև Ռուսաստանի Դաշնության կառավարությունում, նմանատիպ խնդիր է ծառացած նաև մեր տնտեսության առջև», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը Երևանում ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանի Դաշնությունում այդ խնդիրը կապված է այն բանի հետ, որ արտահանման մեջ գերակայում է էներգետիկ հատվածը, և անհրաժեշտ է նորարարական նախագծեր իրագործել: Վարչապետը նշել է, որ Հայաստանի տնտեսության մեջ հիմնական խնդիրն այն է, որ համախառն ազգային արդյունքում  շինարարության տեսակարար կշիռը շատ բարձր էր, շինարարությունից ժողովրդական տնտեսության կախվածությունը բավականին զգալի էր, և միայն մեկ ոլորտում գրանցված անկումը հանգեցրեց մակրոտնտեսական ցուցանիշների բավականին զգալի փոփոխության:

«Ակնհայտ է, որ տնտեսության դիվերսիֆիկացումը հրատապ է նաև մեզ համար: Մեր գործընկերային հարաբերությունները պետք է նպաստեն նրան, որպեսզի մենք, փոխարդակցվելով, կարողանանք դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունների կառույցները: Մենք մեր գործընկերներին նոր ներդրումային նախագծեր ենք առաջարկում, որոնք կարող են նրանց համար հետաքրքիր լինել և որոնք կարող են նպաստել նոր ոլորտների և նոր ոլորտներում ներդրումների ի հայտ գալուն», - ասել է Սարգսյանը:

Նա նաև նշել է, որ երկու երկրների տնտեսությունները համաշխարհային ճգնաժամի շատ լուրջ փորձությունների միջով անցան: «Մի կողմից, դա դիմացկունության քննություն էր, ստուգվեց այն, թե պատրա՞ստ են, արդյոք, մեր երկրների տնտեսությունները նման շոկեր տանել: Մյուս կողմից, որոշակի շոկ ապրեցին նաև երկու երկրների տնտեսությունների միջև գոյություն ունեցող կապերը, և մենք բացահայտեցինք թույլ և ուժեղ կողմերը», - ասել է ՀՀ վարչապետը:

«Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք մեր երկրների միջև տնտեսական համագործակցության մակարդակից: Մեր հակաճգնաժամային ծրագրերն իրագործվել են ընդհանուր տրամաբանությունում, մենք մեր ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ համաձայնեցնում էինք մեր հակաճգնաժամային միջոցառումները: Մեր բարեփոխումների տրամաբանությունը հասկանալի էր մեր ռուս գործընկերներին, իսկ մեզ համար հասկանալի էր նրանց կողմից իրագործվող հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությունը», - ավելացրել է Սարգսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը