Իտալացի լեգենդար երգիչ և կոմպոզիտոր Ալ Բանոն (Al Bano, իսկական անունը Ալբանո Կառիզի, Albano Carrisi) պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, հաղորդվում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում:
Անվանի երգիչը գերատեսչության բարձրագույն պարգևին արժանացել է համաշխարհային երաժշտարվեստում ունեցած նշանակալի ներդրման, հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև բարեգործական ծրագրերին գործուն մասնակցություն ունենալու համար:
Երկուշաբթի Ալ Բանոն Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել միակ համերգով: Բարեգործական համերգը տեղի է ունեցել ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով, համերգից ստացված ողջ հասույթն ուղղվել է ուռուցքային հիվանդություններով տառապող երեխաների բուժմանը:
Կիրակի Ալ Բանոն ելույթ է ունեցել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:-0-