Թուրք հակերները կոտրել են Հայաստանում գործող Կովկասի ինստիտուտի կայքը

19.10.2010, 18:28
Թուրք հակերները կոտրել են Հայաստանում գործող Կովկասի ինստիտուտի կայքը
Թուրք հակերները կոտրել են Հայաստանում գործող Կովկասի ինստիտուտի կայքը

Թուրք հակերները կոտրել են  Հայաստանում գործող Կովկասի ինստիտուտի կայքը։ Կայքից ներբեռնելու փորձի ժամանակ թուրք հակերների հղումներ և Հայաստանին ուղղված անգլերեն  անպատշաճ դուրս խոսքեր են հայտնվում։

Կովկասի ինստիտուտի տնօրեն, հայտնի քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց, որ տվյալ պահին Ինստիտուտի ծրագրավորողները փորձում են լուծել խնդիրը, և արդեն կայքից հանվել են թուրքական հակերների հիմնական հղումները։

«Կայքում ինստիտուտի, մեր նախագծերի, հետազոտությունների, կրթական ծրագրերի մասին տեղեկություն է տեղակայված։ Ակնհայտ է, որ Թուրքիայում ինչ-որ հակահայկական տրամադրված մարդիկ կան, որոնց դուր չի գալիս մեր գործունեությունը»,- ասաց Իսկանդարյանը։

Միաժամանակ նաև չի բացառվում Իսկանդարյանի անձնական գործունեության հետ հակերային գրոհի կապը։

Կովկասի ինստիտուտն ուսումնական և գիտական կենտրոն է Երևանում։ Ինստիտուտի խնդիրը Հարավային Կովկասի երկրներում քաղաքական գիտությունների զարգացման և զանգվածային տեղեկատվության միջոցների  ճանապարհով հասարակական կարգապահական դասընթացներ ձևավորելուն նպաստելն է։ -0-