ՀՀ նախագահի կոշտ պատասխանը Ադրբեջանի շիկացած հռետորականությանը բնական է. փորձագետ

19.10.2010, 16:38
ՀՀ նախագահի կոշտ պատասխանը Ադրբեջանի շիկացած հռետորականությանը բնական է. փորձագետ
ՀՀ նախագահի կոշտ պատասխանը Ադրբեջանի շիկացած հռետորականությանը բնական է. փորձագետ

Ադրբեջանական հռետորականության զսպման փորձի որոշակի ժամանակահատվածից հետո ՀՀ նախագահի բավականին կոշտ պատասխանը հասկանալի և բավականին բնական է, կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նախորդ շաբաթ օրը սփյուռքահայ լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ինքը սկսեց պատերազմ, ինքը պարտություն կրեց այդ պատերազմում, ինքը խնդրեց զինադարար, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարից: ՀՀ նախագահն ավելացրել է, որ հետո Ադրբեջանը սկսեց լաց ու կոծ դնել պատերազմի ծանր հետևանքների մասին:

ՀՀ նախագահի խոսքերով՝ այսքանից հետո Ադրբեջանը սկսեց «խրոխտ» կեցվածքով պայմաններ թելադրել, «կարծես թե աշխարհում եղել է մի դեպք, երբ պարտվող զավթիչներն են պայմաններ թելադրել»:

«Ցանկացած ելույթ ունի իր էությունն ու ձևը: ՀՀ նախագահի ասածի էությունը նոր չէ, այն հայտնի է առնվազն Ռամզես Մեծի ժամանակներից. անցած պատերազմի արդյունքները հաշվի չառնելով՝ անհնար է խաղաղության մասին բանակցություններ վարել», - ասել է Իսկանդարյանը երեքշաբթի «Վրաստան-Ադրբեջան կոնֆեդերացիա. մարտահրավերնե՞ր, թե՞ հնարավորություններ» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում:

Նրա խոսքերով՝ հակամարտության կարգավորման փորձի ժամանակ շատ լուրջ գործոն է այն, թե ինչ և ինչպես է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների փոխհարաբերություններում այն ժամանակվա Ադրբեջանի տարածքում, իսկ հետո նաև պատերազի ժամանակ:

«Այն, ինչ ես մեկնաբանեցի դրանից առաջ, սովորաբար չի ասվում, քանի որ հասկանալի է, որ եթե չլիներ ղարաբաղյան պատերազմը, ապա չէր լինի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղը, չէր լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, անհրաժեշտ չէր լինի որևէ բանակցություն: Մինսկի գործընթացը տեղի ունեցածի հետևանքն է, և դա հասկանալի է յուրաքանչյուրին, ով նույնիսկ մակերեսորեն է ծանոթ այդ խնդրի հետ», - նշեց փորձագետը:

Նրա խոսքերով՝ նագախահ Սարգսյանի խոսքի ձևը բավականին կոշտ էր, և հասկանալի է, թե ինչու. այդ կոշտ ձևը կապված է կոշտության որոշակի հավասարության հետ:

«Հնգօրյա պատերազմից հետո (Հարավային Օսեթիայում) Ադրբեջանում հռետորականությունը որոշ ժամանակ անկում ապրեց, սակայն դրանից հետո այն կրկին թափ առավ, և բավականին կոշտ ու կտրուկ հայտարարություններին պատասխան հետևեց», - ասաց Իսկանդարյանը:

Նրա խոսքերով՝ ադրբեջանական հայտարարությունների պատճառը բավականին պարզ է՝ 2010 թ.- նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:

«Ադրբեջանում հռետորականության նմանատիպ շիկացումը միշտ համընկնում է նմանատիպ իրադարձությունների հետ, և հռետորականության շիկացումը բավականին բնական է այդ երկրի համար», - նշեց Իսկանդարյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-