Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մեկնեց Լիտվա, որտեղ հոկտեմբերի 19-ից 24-ը տեղի կունենան Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության 11-րդ ընտրական խմբի հանդիպումները: Մեր թիմի մրցակիցները կլինեն Իսպանիայի, Իսրայելի և Լիտվայի հավաքականները:
Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին` դարպասապահներ՝ Տիգրան Դավթյան «Բանանց»
Կարեն Իսրայելյան «Փյունիկ», պաշտպաններ Կամո Հովհաննիսյան, Վարազդատ Հարոյան, Գրիգոր Հովհաննիսյան (բոլորը՝ «Փյունիկ»), Արգիշտի Պետրոսյան, Գրիշա Խաչատրյան (երկուսն էլ «Բանանց»), Ալեն Համբարձումյան «Գանձասար», կիսապաշտպաններ Արտուշ Քերոբյան, Հայկ Հունանյան, Դավիթ Մինասյան (բոլորը «Փյունիկ»), Դավիթ Սուջյան, Նարեկ Գյոզալյան (երկուսն էլ «Բանանց»), Գագիկ Պողոսյան «Փյունիկ»,Վալտեր Պողոսյան «Բանանց», հարձակվողներ Խորեն Մանուչարյան «Փյունիկ», Վահագն Այվազյան «Իմպուլս», Խաչատուր Ավետիսյան «Բանանց»։
Հոկտեմբերի 19-ին հայ ֆուտբոլիստները կհանդիպեն իսրայելացիների, 21-ին՝ իսպանացիների, 24-ին՝ լիտվացիների հետ։ -0-