ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների IV խորհրդաժողովը կանցկացվի Երևանում

18.10.2010, 16:11
ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների IV խորհրդաժողովը կանցկացվի Երևանում
ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների IV խորհրդաժողովը կանցկացվի Երևանում

«Թարգմանչական գրականության ֆինանսավորման և առաջխաղացման լծակները» ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների IV խորհրդաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 25-28-ը Երևանում, հաղորդում է ֆորումի կազմկոմիտեն։

Քննարկումն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո՝ Մոսկվայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի և ԱՊՀ մասնակից-պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

Նախագիծն իրականացնում է Օտարերկրյա պետությունների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությունը։

«Առաջին երեք քննարկումներն ապացուցել են այս նախագծի կենսունակությունը, լուրջ, իրական խթան են ծառայել Համագործակցության պետություններում գրական հանրության մերձեցմանը։ Ստեղծվել է այնպիսի հզոր տեղեկատվական դաշտ, ինչպիսին է ԱՊՀ և Բալթյան երկրների Թարգմանիչների կայքը (www.twunion.org)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գրական շրջանակներում հետաքրքրություն է առաջացրել նաև քննարկումների մեկ այլ հատվածը՝ «ԱՊՀ և Բալթյան երկրների գրողների և թարգմանիչների անոտացված ցուցակը»։  Գրանցվել է «ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչները» հասարակական կազմակերպությունը։

Հանրապետական ռուսալեզու և ազգային լեզուներով հրատարակվող արտասահմանյան ամսագրերում, ինչպես նաև ռուսական պարբերական մամուլում ավելի ակտիվորեն են թարգմանություններ հրատարակվում։

 «Մշակութային մեկուսացման հաղթահարմանը և դեպի գրքի շուկա ազգային գրականության ելքին շատ անգամ նպաստում են Քննարկումների ժամանակ կազմակերպվող գրքերի ցուցահանդեսները։ Երևանում տեղակայված է ԱՊՀ և Բալթյան երկրների գրադարանի հիմքը, որը լրացվում է գրքերի ցուցահանդես բերվող գրականությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ։

Կազմկոմիտեում կարծում են, որ հասունացել է պահը գործնական և ստեղծագործական քննարկումներից առավել հստակ կազմակերպվող և ֆինանսական քաղաքականությանն անցնելու անհրաժեշտությունը, որն ուղղված է Համագործակցության երկրներում Թարգմանչի կարգավիճակն ու դերը բարձրացնելուն և թարգմանչական նախագծերի առաջխաղացմանը։

Դրան ուղղված է նաև ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների հերթական IV քննարկման օրակարգը, որը կանցկացվի կլոր սեղանի և ավանդական գրքային ցուցահանդեսի ձևաչափում։ -0-