Ռուսաստանի հայերի միությունը պատրաստ է համագործակցել Մոսկվայի նոր քաղաքապետի հետ. Աբրահամյան

18.10.2010, 12:44
Ռուսաստանի հայերի միությունը պատրաստ է համագործակցել Մոսկվայի նոր քաղաքապետի հետ. Աբրահամյան
Ռուսաստանի հայերի միությունը պատրաստ է համագործակցել Մոսկվայի նոր քաղաքապետի հետ. Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միությունը պատրաստ է համագործակցել Մոսկվայի նոր քաղաքապետի հետ, երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց Ռուսաստանի հայերի միության և Համաշխահային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը:

Սերգեյ Սոբյանինի թեկնածության քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Սոբյանինի թեկնածությունը ներկայացրել է Մոսկվայի քաղաքային դումա՝ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում հաստատելու համար: Ավելի վաղ «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչները, որը Մոսկվայի քաղաքային դումայում զբաղեցնում է 35 տեղերից 32-ը, հայտարարել են, որ մտադիր են աջակցել Սոբյանինի թեկնածությանը:

«Մոսկվայի նոր քաղաքապետը բավականին հայտնի գործիչ է, իր գործի պրոֆեսիոնալը, և մենք համագործակցության հաստատման հույս ունենք», - ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքերով՝ Յուրի Լուժկովը հայերի և Ռուսաստանի հայերի միության բարեկամն էր, «սակայն նրան հեռացնելը նախագահի գործն է»:

«Մոսկվայում 300 հազար հայ է բնակում, և մեր գործունեությունն անհնար է առանց մայրաքաղաքի քաղաքապետարանի հետ համագործակցության», - ասաց Աբրահամյանը:-0-