Հայաստանում 2015 թ.-ին աղքատության մակարդակը կարող է հասնել 17,55 տոկոսի. փորձագետ

15.10.2010, 17:42
Հայաստանում 2015 թ.-ին աղքատության մակարդակը կարող է հասնել 17,55 տոկոսի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր սցենարների համաձայն, Հայաստանում 2015 թ.-ին աղքատության մակարդակը կարող է կազմել հանրապետության բնակչության 17,55-21 տոկոսը,  ասաց «AVAG Solutions» սոցիալ-տնտեսական հետազոտությունների խորհրդատվական կենտրոնի անդամ Նաիրուհի Ջրբաշյանը:

«Լավատեսական սցենարի համաձայն, 2015 թ.-ին աղքատության մակարդակը կկրճատվի և կկազմի շուրջ 17,55 տոկոս, իսկ հոռետեսական սցենարով այդ թիվը կկազմի շուրջ 12 տոկոս», - ուրբաթ «Աղքատություն. որտե՞ղ է շեմը» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում ասաց Ջրբաշյանը:

Նրա տվյալներով՝ 2008 թ.-ին աղքատության շեմին էր կանգնած Հայաստանի բնակչության 23,5 տոկոսը, այսինքն՝ շուրջ 760 հազար մարդ:

Խորհրդատվական կենտրոնի անդամը նշեց, որ ներկայացված սցենարները մշակվել են կենտրոնի կողմից 2003թ.-ին կառավարության կողմից ընդունված «Կայուն տնտեսական աճի ծրագրի» հիման վրա, որը լրացվել է 2008 թ.-ին, ծրագիրը հանրապետության տնտեսության կայուն վիճակ է նախատեսում:

«Ճգնաժամի պայմաններում բյուջետային ռեսուրսներն, իհարկե, կրճատվել են: Որոշ մտավախություններ կան, որոնց պատճառով Համաշխարհային բանկը ևս աղքատության մակարդակի ավելացում է կանխատեսում», - ասաց Ջրբաշյանը:

Նա նշեց, որն «AVAG Solutions»-ի փորձագետները զարգացման սցենարներ են մշակել տնտեսական ճգնաժամի պայմաններում՝ ի տարբերություն «Կայուն տնտեսական աճի ծրագրից», որտեղ նշված են այնպիսի պետական ծախսեր և սոցիալ-տնտեսական քաղաքականություն, որոնք 2015 թ.-ին կհանգեցնեին երկրում աղքատության մակարդակի մինչև տասը տոկոսի կրճատման:

Ինչպես տեղեկացրեց Ջրբաշյանը, նշված սցենարները պետական փոխանցումների և հարկերի վերաբաշխում են նախատեսում՝ աղքատության շեմին կանգնած քաղաքացիներին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Ջրբաշյանն ընդգծեց, որ հանրապետությունում աղքատության մակարդակի վերաբերյալ վերջին պաշտոնական տվյալները Համաշխարհային բանկի կողմից կհրապարակվեն 2010 թ.-ի նոյեմբերի վերջին:-0-