431.08
4.38
402.99
0
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հայ քանդակագործ Մոմիկի 750-ամյակին նվիրված համաժողով է բացվել

17:18
15 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ուրբաթ բացվել է հայտնի հայ քանդակագործ Մոմիկի 750-ամյակին (13-14 դարեր) նվիրված համաժողովը:

Մոմիկը (ծննդյան տարեթիվը մոտավորապես 1260 թ.) հայտնի ճարտարապետ է, նկարիչ, քարի վարպետ, Սյունիքի Օրբելյան իշխանների օրոք եղել է պալատական ճարտարապետ, քանդակագործ:

«Միջին դարաշրջանի հայ վարպետների, օրինակ Մոմիկի ստեղծագործությունները պետք է հանձնվեն համաշխարհային հանրության դատին՝ ցույց տալու համար, որ Հայաստանն այդ դարաշրջանում ճարտարապետության և գիտության ու արվեստի այլ ոլորտներում այնպիսի բարձունքների է հասել, որ գերազանցել է Եվրոպային», - ասաց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակագիտության բաժնի քարտուղար, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը:

Նրա խոսքերով՝ հենց այս դարաշրջանում Հայաստանում ստեղծվել են համալսարաններ, ստեղծագործել են արվեստի ու գիտության հռչակավոր գործիչները:

Նա նշեց, որ 5-7-րդ դարերը ընդունված է համարել հայկական մշակույթի զարգացման «ոսկեդար»: Միաժամանակ միջնադարյան հայկական մշակույթն իր զարգացման գագաթնակետի է հասել 10-14-րդ դարերում:

«Ցավոք, մեզ չի հաջողվել պատշաճ կերպով ուսումնասիրել այդ դարաշրջանի առանձին գործիչների աշխատանքները: Մենք պետք է շարունակենք այդ ժամանակաշրջանի ուսումնասիրությունները և ներկայացնենք դրանց արդյունքները համաշխարհային մշակութային հանրությանը», - ասաց ակադեմիկոսը:

Հռչակավոր հայ քանդակագործի 750-ամյակի տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել Մոմիկի թանգարանի բացումը, հրատարակվել են հայերեն և անգլերեն բրոշյուրներ, թողարկվել է խճանկարային խաղ՝ վարպետի աշխատանքների պատկերմամբ, ինչպես նաև տեղի է ունեցել տոնական համերգ վարպետի հայրենիքում՝ Վայոց Ձորում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան