Ավելի քան 40 հայաստանցիներ ԱՄՆ-ում մեղադրվում են ապօրինի 100 մլն դոլարի բժշկական ապահովագրության ցանց ստեղծելու մեջ, հինգշաբթի հայտնեց հարավային շրջանի դատախազ Փրիթ Բհարարան։
Սա ԱՄՆ-ի պատմության մեջ ապահովագրական բժշկության ամենախոշոր ապօրինի ցանցն է, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Հայկական կլանն իբրև թե ԱՄՆ-ի 25 նահանգներում 118 կլինիկա է ունեցել, որոնք իրականում գոյություն չեն ունեցել, սակայն կանոնավոր կերպով իրական բժիշկների անունից, որոնց տվյալները գողացվել էին, ապահովագրական փոխհատուցումներ են ձևակերպել։
«Բժիշկ-հիվանդ գործողություններն ամբողջովին կեղծ են եղել, այն դեպքում, երբ դրա համար իրական փողեր են ստացվել»,- հաղորդում է դատախազությունը։
Հինգշաբթի հանցագործ կազմակերպության 41 անդամ է ձերբակալվել, մյուսները հետախուզման մեջ են գտնվում։ Դատախազությունը հայտնեց, որ այդ խմբի 28 մասնակիցների նաև ռեկետի մեղադրանք է ներկայացվել։ Քրեական խմբավորումը, որը հայտնի է որպես Արմեն Ղազարյանի և Ռոբերտ Թերջանյանի խումբ, առավելապես գործել է Նյու Յորքում և Լոս Անջելեսում և սերտ կապեր է ունեցել ՀՀ քրեական հանրության հետ։ -0-