Հայաստանի հարցով նոր համազեկուցողի անունը հայտնի կդառնա ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ձևավորումից հետո
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի կոմիտեի Հայաստանի հարցով նոր համազեկուցողի անունն, ամենայն հավանականությամբ, հայտնի կդառնա ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության կազմի ձևավորումից հետո, հինգշաբթի հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը։
Հայաստանի հարցով Շվեդիան ներկայացնող համազեկուցող Գորան Լինդբլադը չի ընտրվել սեպտեմբերի 19-ին անցկացված Շվեդիայի խորհրդարանական ընտրություններին և, հետևաբար, այլևս չի կարող Հայաստանի հարցով համազեկուցող լինել։
Լինդբլադը հայտնի է իր հակահայկական դիրքորոշմամբ, 2010թ.-ի հունիսին ընտրվել է Հայաստանի հարցով համազեկուցող։
Լինդբլադը ներկայացնում է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցությունը։ Հաջորդ տարվա հունվարին խմբակցության բյուրոյի հաջորդ նիստի ընթացքում կորոշվի, թե ով կլինի Հայաստանի հարցով համազեկուցող։
Հայաստանի հարցով ԵԽԽՎ մյուս համազեկուցողն է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջոն Պրեսկոտը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ -0-