411.9
7.02
411.04
+31
Եղանակը Երևանում
Հայ

Հայկական խոհարարական ավանդույթները պահպանելու համար Հայաստանում կստեղծվի Խոհարարության դպրոց

19:06
14 Հոկտեմբերի 2010

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպության շրջանակներում հայկական խոհարարական ավանդույթների պահպանման համար Հայաստանում կստեղծվի Խոհարարության դպրոց, հինգշաբթի լրագրողներին ասաց տվյալ կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։

«Հայկական հանրությւոնը վերջին տարիների ընթացքում մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ավանդական հայկական խոհանոցի նկատմամբ... Դա ոչ միայն ուրախալի, այլև շատ կարևոր փաստ է արագ փոփոխությունների ենթարկված մեր առօրյա կյանքում՝ հատկապես խոհարարության մեջ»,- ասաց նա։

Մամուլյանը նշեց, որ նմանը չունեցող  ուսուցման ծրագիրը մշակվել իր նրա կազմակերպության կողմից։ «Հայ խոհարարները կկատարելագործեն իրենց գիտելիքները։ Նրանց համար կստեղծվեն բոլոր պայմանները խոհարարական մտքի զարգացման համար, քանի որ Հայաստանում  մտածող հայ խոհարարների, ոչ թե ռոբոտների մեծ պահանջարկ կա»,- ասաց նա։

«Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» կազմակերպության ղեկավարը կարծում է, որ խորհրդային շրջանում բազմաթիվ հայտնի ավանդական հայկական ուտեստները լիովին դուրս են մղվել, և ավանդական հայկական խոհարարական միտքը դադարել է գոյություն ունենալ։

Նա նաև ավելացրեց, որ խորհրդային շրջանում հայերի հարևանները կարողացել են հզոր ազգային խոհանոց զարգացնել աննշան ռեսուրսների և ոչ մեծ մշակութային ժառանգության հիման վրա։ Միաժամանակ Մամուլյանը լիովին բնական գործընթաց է համարում, որ հայերի հետ հարևանություն անող ազգությունները վերափոխել են հայկական խոհարարական ավանդույթները և բաղադրատոմսերը, սակայն նշում են բաղադրատոմսերի հայակական ծագումնաբանության ավանդույթը մոռացության մատնելու փաստը։

Նա նշեց, որ այդքան էլ դժվար չէ ապացուցել ուտեստների բուն հայկական լինելը, և պետք է միայն խնդրել մեր հարևաններին, օրինակ արաբներին, հին տարա կամ հարմարանք ներկայացնել, օրինակ երկանք, խնոցի, թոնիր։

«Նրանց մոտ դա չեք գտնի, սակայն բոլոր հայկական գյուղերում դրանք գոյություն ունեն։ Մեր տատիկները մինչև այսօր տոլմա պատրաստելու համար ամենագլխավոր տարրն են գործածում՝ ծանրություն՝ ուտեստը ծածկելով ափսեով կամ վերևում որևէ ծանր բան դնելով»,- ասաց Մամուլյանը։

Նա նաև մատնանշեց, որ ոչ մի խոհանոցում տոլմայի պատրաստման համար հատուկ սպասք գոյություն չունի։

Այդ կապակցությամբ Մամուլյանը հայտնեց, որ այս տարվա գարնանը «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» հասարակական կազմակերպությունը ծրագրում է տոլմայի փառատոն անցկացնել, որտեղ սիրելի հայկական ուտեստի պատրաստման համար հայ ինժեներների կողմից մշակված հատուկ սպասք կներկայացվի։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
07 Հուլիսի 2022
Հայաստանում Իսպանիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կբացվի
Հայաստանում կհիմնվի Իսպանիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն
12:27
07 Հուլիսի 2022
Փաշինյանը հանձնարարեց գերատեսչություններին կոորդինացնել աշխատանքը թուրքական կառույցների հետ
Փաշինյանը հանձնարարեց գերատեսչություններին կոորդինացնել աշխատանքը թուրքական կառույցների հետ
11:23
07 Հուլիսի 2022
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. ի՞նչ են քննարկել
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. ի՞նչ են քննարկել
16:07
04 Հուլիսի 2022
Կշարունակենք աջակցել հայ–ադրբեջանական ապագա խաղաղության համաձայնագրին. Միշելն` Ալիևին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ