Հայաստանում սպորտը պետք է զանգվածային դառնա. վարչապետ

14.10.2010, 13:55
Հայաստանում սպորտը պետք է զանգվածային դառնա. վարչապետ
Հայաստանում սպորտը պետք է զանգվածային դառնա. վարչապետ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ընդգծել է հանրապետությունում սպորտի ժողովրդականացման անհրաժեշտությունը:

Նա հիշեցրել է, որ նախօրեին՝ ՀՀ վարչապետի գավաթի եզրափակչի ժամանակ, որոշվել են հաղթողները, որոնք են ՀՀ պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության և ՀՀ առողջապահության նախարարության թիմերը: Սարգսյանը շնորհավորել է հաղթող եռյակին:

«Ուրախ եմ, որ դուք նման ոգևորությամբ ընդունեցիք այս նախաձեռնությունը, քանի որ մենք ձեզ հետ պետք է Հայաստանում սպորտը զանգվածային դարձնենք: Իսկ Հայաստանի ֆուտբոլի հավաքականին պետք է առանձին շնորհավորենք», - նշեց վարչապետը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Սլովակիայի և Անդորրայի հավաքականների նկատմամբ տարած երկու հաղթանակներից հետո Եվրո-2012-ի ընտրական «В» խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ առաջին անգամ ձեռք բերելով առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորությունները:

Երեքշաբթի Անդորրայի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո ֆուտբոլիստները չորս հանդիպումներում վաստակել են յոթ միավոր երկրորդ տեղը զբաղեցնող իռլանդացիների պես, սակայն իռլանդացիներն ավելի առաջ են, քանի որ հայերը 0:1 հաշվով պարտություն են կրել նրանցից:

Այսպիսով, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը բոլորի համար անսպասելի կերպով պայքարի մեջ է մտել «B» խմբից եզրափակիչ դուրս գալու համար, որում ներառված են Ռուսաստանի, Իռլանդիայի, Մակեդոնիայի և Սլովակիայի հավաքականները:-0-