Հայաստանում լիովին բացակայում է օրենսդրությունը կենդանիների պաշտպանության ոլորտում, չորեքշաբթի «Մարդիկ և շները: Ումի՞ց և ինչպե՞ս պաշտպանել մեր ընտանի կենդանիներին» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ ասաց «Pro Paws» բարեգործական միության ներկայացուցիչ Նարե Արամյանը:
«Այսօրվա դրությամբ Հայաստանում ոչ մի օրենք չկա, որը կկարգավորեր կենդանիների բազմացման, ընտանի կենդանիների վարժեցման հարցերը, ամեն ինչ սահմանափակվում է միայն վարչական տուգանքների նվազագույն չափերով»,- ասաց Արամյանը:
Ըստ նրա, այսօր միայն մեկ կանոն է գործում, որը կանոնակարգում է ընտանի կենդանի պահելու իրավունք ձեռք բերելը, միաժամանակ չի սահմանափակվում ընտանի կենդանիների ոչ քանակը, ոչ էլ նրանց տեսակը: Նաև բացակայում է ցեղային տեսակների բազմացման ոլորտի օրենսդրությունը:
Նա նաև նշեց, որ Հայաստանում ընտանի և թափառող շների ոլորտում հետազոտությունների բացակայության պատճառով նույնիսկ ընդհանուր իրավիճակի վերաբերյալ իրական պատկեր չկա:
Միաժամանակ, ինչպես նշում է փորձագետը, իրական օրենսդրության բացակայությունն իշխանություններին թույլ է տալիս որոշում կայացնել թափառող կենդանիներին կրակելու մասին՝ նրանց ամլացնելու կամ հատուկ նախատեսված վայրում պահելու փոխարեն:
Պաշտոնական տվյալների համաձայն, 2006թ.-ից սկսած՝ Երևանում 30574 թափառող շներ են ամլացվել, իսկ 68890-ին՝ սպանել են: 2010թ.-ին թափառող կենդանիներին կրակելու համար պետբյուջեից 180 մլն դրամ է (շուրջ 500 հազար դոլար) հատկացվել:
Այսօր Հայաստանում շների համար միայն մեկ շնաբուծարան է գործում, ընդ որում՝ «Փրկեք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության շրջանակներում: Շնաբուծարանում 220 շուն է ապրում: -0-