427.47
4.3
402.36
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հունաստանը հունվարին սպասում է ՀՀ նախագահի այցին

12:41
13 Հոկտեմբերի 2010

Հունվարին սպասվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հունաստան էլ ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամական հարաբերությունները և կխթանի միջպետական փոխգործակցությունը, Հունաստանում պաշտոնական այցով գտնվող ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Հունաստանի նախագահ  Կարոլոս Պապուլիասը:

«Հունաստանի նախագահը կարևորեց միջխորհրդարանական և տնտեսական համագործակցության ակտիվացումը և ընդհանրապես հարաբերությունների խորացումը բոլոր բնագավառներում», - չորեքշաբթի հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Պապուլիասը բարձր գնահատեց երկու երկրների միջև  գոյություն ունեցող դարերից եկող բարեկամական և ջերմ  հարաբերությունները, ինչը պայմանավորված է նաև պատմական ընդհանրությամբ և ճակատագրերի նմանությամբ: «Եվ հայերը, և հույները տուժել են Թուրքիայի կողմից», - նշել է նա:

Հունաստանի նախագահը ափսոսանք է հայտնել, որ մինչ օրս Թուրքիան ներողություն չի խնդրել հայերից Օսմանյան կայսրության իրականացրած ոճրագործության համար, ինչպես դա արեց Գերմանիան`  ներողություն խնդրելով հրեաներից նացիստների իրագործած հոլոքոսթի համար:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր Հունաստանի հետ ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ, որոնք հիմնված են երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա:

Նա բարձր գնահատեց Հայաստանի և Հունաստանի միջև հաստատված հարաբերությունները, որոնք կարևոր գրավական են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման և խորացման համար:

Խոսնակը նշեց, որ Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ հարաբերությունների թե երկկողմ և թե բազմակողմ ձևաչափերով զարգացումը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ
10:06
24 Հոկտեմբերի 2023
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
09:51
24 Հոկտեմբերի 2023
«Ադրբեջանն ու Հայաստանը թող բախտը փորձեն նաև Բրյուսելում»․ Լավրովը նշել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բախտը փորձել նաև Բրյուսելում, բայց ընդգծել է, որ սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզներն ունի միայն ՌԴ-ն
22:36
23 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկելեն տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր
Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
19:25
23 Հոկտեմբերի 2023
ՀՀ ԱԳ նախարարն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր
Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին
17:12
23 Հոկտեմբերի 2023
Մեր կողմից բավարար քայլեր չեն արվել ԼՂ բնակչության հանդեպ ադրբեջանական ագրեսիան կանխելու գործում. գերմանացի պատգամավորն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը
15:28
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյան. պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն, պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել
Փաշինյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է բոլոր գերիների, պահվող անձանց և կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին
14:55
17 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և ԵՄ–ի միջև համագործակցությունն ընդլայնելու ցանկություն կա. Փաշինյան
Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ԵՄ-ն և Հայաստանը չեն սպառել հարաբերությունները նոր մակարդակ բարձրացնելու և ընդլայնելու հնարավորությունները