Պլովդիվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի «ՄԻԿԱ» շախմատային ակումբը

12.10.2010, 19:43
Պլովդիվում կայանալիք Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի  «ՄԻԿԱ» շախմատային ակումբը

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «ՄԻԿԱ» երևանյան շախմատային ակումբի տղամարդկանց և կանանց թիմերը կմասնակցեն 2010թ.-ի Շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությանը, հաղորդում է  armchess.am-ը։

Շախմատի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 16-24-ը  բուլղարական Պլովդիվ քաղաքում։

 «ՄԻԿԱ» ակումբի տղամարդկանց թիմի կազմում են՝ գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանը և Աշոտ Անաստասյանը։

Կանանց թիմի կազմում են՝ Էլինա Դանիելյանը, Խարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյանը։ -0-