417.4
4.02
393.4
+19
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան պետք է ապացուցի իր բարի մտադրությունները. ՀՀ ԱԳՆ ղեկավար

18:35
12 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան պետք է ապացուցի իր բարի մտադրությունները, Wall Street Journal ամերիկական հրատարակության մեջ հրապարակված հոդվածում նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ինչպես ասվում է հոդվածում, անցյալ տարի ինտենսիվ բանակցություններից հետո Հայաստանը և Թուրքիան համաձայնության եկան, և հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում երկու երկրների արտաքին գործերի նախարարները ստորագրեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանի բացման և երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ արձանագրությունները:

«Հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին, երբ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայաստանում մենք առաջնորդվում էինք այնպիսի ապագայի տեսլականով, երբ սերունդները կապրեն համերաշխ և ապահով: Հայկական կողմի այս նախաձեռնությունը դրական արձագանք գտավ Թուրքիայի նախագահի կողմից, և դա մեզ թույլ տվեց լուրջ ներդրում կատարել մերձեցման երկարատև գործընթացում»,- նշեց Նալբանդյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի դիրքորոշումը արտահայտված էր առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման հայտնի մոտեցմամբ, որի սկզբունքի վրա էր հիմնված Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեկնարկը:

Նախարարը նշեց, որ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ կողմերը սկսեցին, վարեցին գործընթացը և եկան պայմանավորվածությունների: Միջազգային հանրությունը` շվեյցարացի միջնորդները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան և շատ այլ երկրներ, գործընթացի սկզբից մինչ օրս համամիտ են այս մոտեցման հետ:

Հոդվածում ափսոսանքով նշվում է, որ Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից: Անկարան ոչ միայն մերժեց արձանագրությունները վավերացնել, այլև վերադարձավ այն նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը:

«Տպավորություն է ստեղծվում, որ մենք խոսում ենք տարբեր լեզուներով: Մի կողմից թուրքական իշխանությունները ձևացնում են, թե միշտ հետևում են pacta sunt servanda (համաձայնությունները պետք է հարգվեն) սկզբունքին, սակայն, մյուս կողմից, նրանք հրաժարվում են իրենց իսկ կողմից Ցյուրիխում ստորագրված համաձայնագրերը վավերացնելուց և իրագործելուց: Նրանք պնդում են, թե չունեն նախապայմաններ, պարզապես ասում են, որ «դուք արեք այս կամ այն, որպեսզի կարողանանք առաջ շարժվել» վավերացման գործընթացում: Արդյո±ք, սա նշանակում է, թե նրանք նախապայմաններ չունեն»,- ասել է Նալբանդյանը։

Ըստ ՀՀ ԱԳՆ ղեկավարի՝ Թուրքիան փորձում է հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման հետ: Նրանք ասում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում չեն ուզում հանդես գալ իբրև միջնորդներ, այլ ընդամենը ցանկանում են բանակցել հայերի ու ադրբեջանցիների միջև` լուծում գտնելու համար:

Նա նշեց, որ Ղարաբաղյան գործընթացին միջամտելու կամ Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորումը ղարաբաղյան բանակցություններում առաջընթացի սեփական ընկալման հետ կապելու թուրքական կողմի ցանկացած փորձ վնաս է հասցնում երկու գործընթացներին էլ:

Նախարարը հիշեցրեց, որ սա այն դիրքորոշումն է, որը բազմիցս ընդգծել են Հայաստան-Թուրքիա կարգավորման և ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցությունների մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարները, ողջ միջազգային հանրությունը: Միջազգային հանրությունը խոսում է մեկ լեզվով, իսկ թուրքական կողմը` մեկ այլ լեզվով:

«Թուրքիան իբրև թե ակնկալում է, որ տարածաշրջանի բոլոր խնդիրները պետք է մեկընդմիշտ «համապարփակ լուծում» ունենան: Սա գեղեցիկ ձևակերպում է, բայց որքանո±վ է այն իրատեսական: Զուտ հռետորաբանություն: Լոկ խոսքեր, բայց ոչ գործ»,- նշեց Նալբանդյանը։

Նա կարծում է, որ Թուրքիան նաև կեղծորեն օգտագործում է կարգավորման գործընթացը` որպես շղարշ այն անհիմն պնդման համար, թե տարբեր երկրներում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևերի ընդունումը կարող է վնասել կարգավորման գործընթացին:

Ըստ նախարարի՝ գործընթացի սկզբից ի վեր թե° թուրք գործընկերների հետ շփումներում, թե° հրապարակավ Հայաստանը պարզ ասել է, որ Հայաստանը երբեք հարցականի տակ չի դնի Հայոց ցեղասպանության իրողությունը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը:

«Իրական հաշտեցումը չի նշանակում անցյալի մոռացում և երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով սնուցում: Չնայած նրան, որ Թուրքիան 95 տարի շարունակ ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հայկական կողմը չպահանջեց Ցեղասպանության ճանաչումը` իբրև հարաբերությունների կարգավորման նախապայման: Պարադոքսալ է, որ հենց Թուրքիան է փորձում ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահարկել այս հարցը` դարձնելով այն նախապայման»,- ասել է Նալբանդյանը։

Նախարարը նշել է, որ Հայաստանը նախաձեռնեց կարգավորման գործընթացը և ջանք չխնայեց, որպեսզի այն հաջողությամբ պսակվի:

Ըստ նրա՝ զարգացումների արդյունքում, երբ թուրքական կողմը ողջ գործընթացը մղում էր դեպի փակուղի, Հայաստանը ստիպված էր կասեցնել վավերացման ընթացակարգը` դեռ մնալով կարգավորման գործընթացում, ինչը տարբեր երկրների ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց:

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունները եզրափակվել են արձանագրությունների ստորագրմամբ: Չկա ո°չ «լուռ դիվանագիտություն», ո°չ Ցյուրիխի «երկրորդ փուլ», ո°չ բանակցությունների որևէ նոր գործընթաց, ինչպես դա վերջերս փորձում է հաճախ ներկայացնել թուրքական մամուլը:

«Այս երկարատև գործընթացի արդյունքում մնում է միայն հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու իրագործումը` առանց ավելորդ այլևայլի: Հայաստանը պատրաստ կլինի գնալ առաջ, երբ Թուրքիան վերստին կգնա հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների»,- ասել է  Նալբանդյանը։

Նա ընդգծել է, որ այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներից ասում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանը ճանապարհի իր բաժինն անցել է, և որ Թուրքիան պետք է ձեռնարկի այն քայլերը, որ նա խոստացել էր կատարել:  

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը: Վերջին երկու տարվա ընթացքում առաջընթաց է նկատվել հայ-թուրքական հարաբերություններում, որը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, որի շրջանակներում 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին արձանագրությունը»: Սակայն Թուրքիան պարբերաբար տարբեր առիթներով ձգձգում էր արձանագրությունների վավերացման գործընթացը, ինչի հետևանքով Հայաստանը ապրիլին կասեցրեց փաստաթղթերի վավերացման գործընթացը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին