Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ՝ նրա նախաձեռնությամբ, հաղորդում է Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար ոլորտում Ռոսսոտրուդնիչեստվոյի և ԵԱՀԿ-ի փոխգործակցության հարցերը։ Կապինոսը ներկայացրել է Հայաստանում ԵԱՀԿ հիմնական ծրագիրը, որոնց թվում են՝ ռազմաքաղաքական, էկոլոգիական և տնտեսական, մարդու իրավունքների ծրագիրը, ժողովրդավարացման և արյդունավետ պետական կառավարման ծրագիրը և այլ ծրագրեր։ -0-