Վրաց Ուղղափառ Եկեղեցին խնդրել է հետաձգել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան

12.10.2010, 15:52
Վրաց Ուղղափառ Եկեղեցին խնդրել է հետաձգել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան
Վրաց Ուղղափառ Եկեղեցին խնդրել է հետաձգել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին դիմում է կատարվել Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանից` Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի հոկտեմբերի 23-28-ը նախատեսված միջեկեղեցական և հովվապետական այցը Վրաստան հետաձգել նոյեմբերի երկրորդ կես, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժինը։

«Նորին Սրբությունն ընդառաջել է ներկայացված խնդրանքին, և այցը ծրագրվում է իրականացնել նոյեմբերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նման խնդրանքի պատճառները չեն հաղորդվում։ -0-