Երևանի դպրոցներից մեկի ուսուցիչը, որի մասնակցությամբ տեսանյութը տարածվել է Ինտերնետում, ազատվել է աշխատանքից, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։
Տեսանյութում Երևանի Ա. Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչը դասի ժամանակ ծեծում է աշակերտին։
«ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ անգամ տեղեկացնում է, որ որ երեխայի իրավունքների պաշտպանությունը ոլորտում իրականացվող քաղաքականության հիմնասյուներից է, և բռնության յուրաքանչյուր դրսևորում դպրոցում անընդունելի է և դատապարտելի»,- ասվում է ԿԳՆ հայտարարության մեջ։ -0-