Ռուսաստանում կոնյակի համար նախատեսված նվազագույն գները չեն ազդի ԵԿԳ արտադրանքի վրա

12.10.2010, 14:46
Ռուսաստանում կոնյակի համար նախատեսված նվազագույն գները չեն ազդի ԵԿԳ արտադրանքի վրա
Ռուսաստանում կոնյակի համար նախատեսված նվազագույն գները չեն ազդի ԵԿԳ արտադրանքի վրա

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանում կոնյակի համար նախատեսված նվազագույն գները չեն անդրադառնա Երևանի կոնյակի գործարանի արտադրանքի վրա, երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը։ 

2011 թվականի հունվարի մեկից Ռուսաստանում կսկսեն գործել կոնյակի նվազագույն գները։ Մեծածախ գինը կլինի ոչ պակաս, քան 165-175 ռուբլի, իսկ մանրածախ օղակի վերջնական գինը՝ առնվազն 190-210 ռուբլի։

«Նվազագույն նոր գների սահմանման նպատակը կոնյակի ռուսական շուկայի կարգավորումն ու «ստվերի» դեմ պայքարն է»,- նշեց ԵԿԳ գործադիր տնօրենը։

Ըստ նրա, ԵԿԳ-ի կոնյակի նվազագույն գինը Ռուսաստանում կազմում է 650 ռուբլի։

«Այսպիսով, այս դրույթը որևէ կերպ չի ազդի մեր արտադրանքի վրա»,- հավելեց Գրիգորյանը։ -0-