Մեկ տարի առաջ Ցյուրիխում Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրություններ են ստորագրել։ Սակայն այն համաձայնագրերը, որոնք այդ ժամանակ որպես պատմական էին ներկայացվել, մինչ այժմ չեն վավերացվել։
Ինչպես RFI-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը, թուրքական կողմն այդ փաստաթղթերի ստորագրումը որպես Հայաստանի վրա ճնշում է օգտագործում։ Միաժամանակ, ըստ նրա՝ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։
«Մենք սպասում ենք և կսպասենք, մինչև թուրքական կողմը հասկանա, որ այդ փաստաթղթերի ստորագրումն ու վավերացումը ղարաբաղյան խնդրի հետ ոչ մի կապ չունի։ Ընդհակառակը, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելը տարածաշրջանային հարցերում թուրքական կողմի առավել դրական մասնակցություն է նշանակում»,- ասաց Կիրակոսյանը։
«Ռադիո Ֆրանս Ինտերնասյոնալ» -0-