Ռուսաստանը և Հայաստանը միասին են համալրում դպրոցները ապագայի տեղեկատվական տեխնոլոգիաներով

08.10.2010, 20:07
Ռուսաստանը և Հայաստանը միասին են համալրում դպրոցները ապագայի  տեղեկատվական տեխնոլոգիաներով

Ինտերակտիվ ուսուցման համակարգչային դասարանի բացումն է տեղի ունեցել ուրբաթ Արմավիրի Զորավար Անդրանիկի անվան № 5 միջնակարգ դպրոցում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունից։

Համակարգչային սարքավորումներով դասարանների համալրման փորձնական նախագիծն իրականացվել է «ՀարավԿովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի, ԳՊՄ ԳՈԼԴ միջազգային ընկերության (ռուսական կապիտալով «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբ) և «ՋիԷնՍի Ալֆա» ՓԲԸ-ի (GNC- ALFA) (Հայաստանում հեռուսահաղորդակցական ցանցի արտոնագրված օպերատոր՝ ՀԿԵ գործընկեր), Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվո դաշնային գործակալության ներկայացուցչության հատկացված միջոցների շնորհիվ՝ Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ։

Ներկաներին համակարգչային դասարանի բացման կապակցությամբ շնորհավորելով և 1200 դպրոցականներին ամենաժամանակից տեղեկատվական տեխնոլոգիաներին ծանոթացնելով՝ Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը նշեց, որ սա երրորդ դպրոցն է, որտեղ նման ծրագիր է իրականացվում:

Ըստ «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվքեթ Շայդուլլինի՝ Արմավիրի դպրոցում ծրագրի իրականացման յուրահատկությունը ռուսական ծրագրին «ՋիԷնՍի Ալֆա» ՓԲԸ ազգային ընկերության ներգավումն է։ Ինչպես նշեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը, ծրագրի իրականացման առաջին փուլում մոտ ժամանակներս  ծրագրվում է նման տեխնոլոգիաներով սկզբում հագեցնել Հայաստանի 240 դպրոցները:--0--