431.08
4.38
402.99
+5
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ցանկանում է ուկրաինացի ներդրողներին տեսնել տնտեսության գերակա ճյուղերում

14:32
08 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը ցանկանում է ուկրաինացի ներդրողներին տեսնել տնտեսության գերակա ճյուղերում, երկրի կառավարության ծրագրին համապատասխան, ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ուկրաինական «Պրոֆիլ» պարբերականին տված հարցազրույցում։

«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է նոր ազդակ հաղորդել հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովին, որպեսզի մենք դիտարկենք տնտեսական հարաբերությունների ողջ շրջանակը և կարողանանք պոտենցիալ հետաքրքիր նախագծեր բացահայտել»,- ասաց նա։

Սարգսյանը նշեց, որ Հայաստանում շատ դինամիկ է զարգանում ՏՏ ոլորտը, հայտարարելով, որ երկիրը լեռնահանքային մետաղագործության բավական լուրջ հումքային պաշարներ ունի, և «քանի որ Ուկրաինայում մետաղագործությունը լավ է զարգացած, մենք շահագրգռված ենք համագործակցությամբ այս ճյուղում»։

«Մենք Հայաստանում մետաղագործական խոշոր գործարանների կառուցման շատ հետաքրքիր նախագծեր ունենք և հրավիրում ենք մեր ուկրաինացի գործընկերներին ծանոթանալու դրանց հետ»,- ասաց նա։

Պոտենցիալ համագործակցության այլ ուղղությունների թվում վարչապետը նշեց ոչ մետաղական հանածոները, բազալտը, շինանյութերը, ինչպես նաև մեքենաշինությունը։

«Այժմ մենք աշխատում ենք Հայաստանում արտահանման համար նախատեսված հավաքվող արտադրամասերի ստեղծման վրա։ Կարծում եմ, որ այստեղ նույնպես կարող է հետաքրքիր համագործակցություն լինել ուկրաինացի գործընկերների հետ»,- ասաց նա։

Հիշեցնելով, որ խորհրդային տարիներին Հայաստանը զբոսաշրջիկների մեծ հոսք է ընդունել Ուկրաինայից, կառավարության ղեկավարը նշեց, որ երկիրը վերականգնում է ավանդական զբոսաշրջային սխեմաները, որոնք ծանոթ են եղել զբոսաշրջության սիրահարներին և կարող են հետաքրքրել ուկրաինացի ճանապարհորդներին։

Սարգսյանն ասել է նաև, որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանը նոր խթան հաղորդելու մտադրությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան