Հայաստանի և Եվրոպայի գիտնականները համագործակցության գաղափարներ են քննարկում

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում հինգշաբթի մեկնարկել է հանրապետությունում բնապահպանությանը և կլիմայի փոփոխությանը նվիրված հարցերի առաջին տոնավաճառը։
Միջոցառման կազմակերպիչը, որի պաշտոնական անվանումն է «7-րդ Շրջանակային ծրագրի տեղեկատվական և գործընկերների փնտրման աջակցության միջազգային միջոցառում», ԵՄ 7-րդ ՇԾ Գիտատեխնիկական միջազգային համագործակցության ցանցը՝ Արևելյան Եվրոպայի և Միջինասիական երկրների համար նախագծի շրջանակներում։ Միջոցառմանն աջակցում է Եվրահանձնաժողովը։
«Տվյալ կոնֆերանսը շատ կարևոր է ինչպես Եվրոպայի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար, քանի որ նվիրված է բնապահպանությանն ու կլիմայի փոփոխությանը։ Այս խնդիրն ունի շատ կարևոր գիտական, տնտեսական, նույնիսկ քաղաքական նշանակություն, քանի որ տնտեսության զարգացմանը զուգընթաց տարբեր երկրներում իր բացասական ազդեցությունն է թողնում բնության և կլիմայական փոփոխությունների վրա»,- ասաց Հայաստանի ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ հանդես գալով կոնֆերանսի բացմանը։
Նրա խոսքերով, տվյալ միջոցառման կազմակերպման գաղափարի հիմքում ընկած է այս հարցի համատեքստում նոր ծրագրերի ստեղծման նոր գաղափարների մշակման բացառիկ նորույթ։
«Հայաստանի ԳԱԱ-ն սա կարևորում է, քանի որ մենք մի շարք ծրագրերով համագործակցում ենք Եվրամիության հետ և հույս ունենք, որ տվյալ խորհրդաժողովի արդյունքներով համատեղ նոր նախագծեր կմշակվեն»,- ասաց նա։
Տվյալ միջոցառման հիմնական նպատակը բնապահպաններին և ուրիշ շահառուներին Եվրամիության, ԱՊՀ և տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հեռանկարների, այդ թվում՝ կլիմայի փոփոխությունների քննարկման հնարավորության ընձեռումն է։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լյուցենբերգերը կարևորեց տվյալ բնագավառում համագործակցության զարգացումը։
ԳԱԱ բնական գիտությունների բաժնի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի խոսքերով, Հայաստանը բնապահպանական տատանումների ոլորտում է, որոնք վերջին ժամանակներում տեղի են ունենում ողջ աշխարհով, և նմանատիպ միջոցառումը կօգնի խթանել գիտահետազոտական այն մշակումները, որոնք անցկացվում են Հայաստանի ԳԱԱ-ում։
«Մեր ինստիտուտները հետազոտում են հող-ջուր-մարդ բնական շղթայում տեղի ունեցող փոփոխությունները, շրջակա միջավայրի ռիսկի գործոնները, ինչպես նաև ֆլորայի և ֆաունայի պաշտպանությունն ու զարգացման հեռանկարները»,- ասաց նա, հավելելով, որ ավելի քիչ ուշադրություն է դարձվում Սևանա լճի հետ կապված բնակլիմայական պայմանների պահպանման հարցերին։
Միջոցառմանը մասնակցելու են շուրջ 90 գիտնականներ Հայաստանից, Բելգիայից, Գերմանիայից, Իռլանդիայից, Իտալիայից, Իսրայելից, Լեհաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և միջինասիական երկրներից։
Եվրամիության հետազոտությունների և զարգացման շրջանակային ծրագրերը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիքն են։ Դրանց կարող են մասնակցել նաև աշխարհի այլ երկրների, այդ թվում՝ Հայաստանի կազմակերպությունները։
Ներկայում գործում է Յոթերորդ շրջանակային ծրագիրը, որը մշակվել է 2007-2013 թվականներին և որի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 50 մլրդ եվրո։ -0-