ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մասնագիտությամբ բժիշկ 145 հեղինակների ավելի քան 400 գիրք է ներկայացվել «Հայ բժիշկները՝ հայ գրականության մշակներ» գրացուցահանդեսում, որն անցկացվում է Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանում հոկտեմբերի 6-ից 12-ը։
«Ես գրքերի հավաքածու եմ հավաքել 20-25 տարիների ընթացքում»,- չորեքշաբթի շնորհանդեսին հայտնեց ցուցահանդեսի հեղինակ, բժիշկ-հոգեբույժ Հարություն Մինասյանը։
Նրա խոսքերով, ցուցահանդեսում ներկայացվել են բժիշկ-գրողներ, վիպասաններ, բանաստեղծներ Ծերենցի, Ռուբեն Սևակի, Գեորգի Հարությունյանի, Թորոս Թորանյանի, Զորի Բալայանի և ուրիշների գրական ստեղծագործությունները։
Բժիշկների գրքերի ցուցահանդեսը նվիրված է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 90-ամյակին և հայ գրող-բժիշկ, Հայոց ցեղասպանության զոհ Ռուբեն Սևակի 125-ամյակին։ -0-