+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն

18:58
06 Հոկտեմբերի 2010

«Հանդիպման վայրը գրադարանն է» խորագրի ներքո Գրադարանավարի օրվան նվիրված մի շարք մշակութային միջոցառումներ կանցկացվեն հոկտեմբերի 7-ին մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում, ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

«2004թ.-ից հոկտեմբերի 7-ը Հայաստանում որպես Գրադարանավարի օր են տոնում։ Այս տարվանից սկսած՝ մենք այս միջոցառումը ներառել ենք հայկական տպագրության 500-ամյակին նվիրված միջոցառումների շարքում, որոնք կտոնվեն 2012թ.-ին»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Սամուելյանը։

Ըստ ՀՀ փոխնախարարի, միջոցառումները տեղի կունենան ոչ միայն գրադարաններում, որոնք գտնվում են ՀՀ մշակույթի նախարարության հովանու ներքո, այլ նաև հանրապետության բոլոր շրջանային և մարզային գրադարաններում։

Սամուելյանը նշեց, որ միջոցառումները կընդգծեն ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում գրքի և ընթերցանության կարևորությունը։

Նա ընդգծեց, որ միջոցառումները մեկնարկում են Մշակույթի նախարարությունում՝ գրադարանային ոլորտում զգալի փորձ և հեղինակություն ունեցող մի քանի մասնագետներին ոսկե մեդալներ շնորհելու արարողությամբ։

Մշակույթի փոխնախարարն ընդգծեց, որ խոշոր միջոցառում տեղի կունենա Ազգային գրադարանում, իսկ հանրապետության բոլոր գրադարաններն այդ օրը բաց կլինեն մինչև ժամը 22։00-ը։

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության վարչության գլխավոր մասնագետ Լուիզա Բերբերյանն իր հերթին նշեց, որ այդ օրը հանրապետության բոլոր մայրաքաղաքային, շրջանային և մարզային գրադարաններում բանավեճ-սեմինարներ, ցուցահանդես-վաճառքներ, հեքիաթների բեմադրություններ, լավագույն ընթերցողների գեղանկարչական ցուցահանդես- մրցույթներ, հրատարակիչների, գրողների և արվեստագետների հետ հանդիպումներ կանցկացվեն։

Այսօրվա դրությամբ Հայաստանում 2 500 գրադարան է գործում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
15:10
23 Փետրվարի 2023
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Երևանին և Բաքվին է փոխանցել խաղաղ գործընթացի սկզբունքների վերաբերյալ ռուսական նկատառումները
13:14
23 Փետրվարի 2023
Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Լաչինի միջանցքը բացելու կոնկրետ գործողությունների բացակայությունն Ադրբեջանի կողմից կարող է և պիտի հանգեցնի կոնկրետ միջազգային հետևանքների