ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաց լեզուն շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել հայկական հասարակության մեջ, հայտարարել է Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ռուսաստանի դեսպանատանը հայկական բուհերի առաջին կուրսի ռուսագետների պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ:
Հայաստանի պետական բուհերի ռուսական բանասիրության ֆակուլտետների առաջին կուրսի 350 ուսանողների պատվին կազմակերպված հանդիսավոր արարողություն է անցկացվել ռուսական դեսպանատանը:
«Ես վստահ եմ, որ ոչ միայն հայ և ռուս ժողովուրդները, այլ նաև հայոց և ռուսաց լեզուները հեռանկարներ ունեն փոխգործակցության համար: Առաջիկայում ցանկացած մասնագիտական աճ պայմանավոևված կլինի ոչ միայն մասնագիտկան գիտելիքներով, այլ նաև լեզուների իմացությամբ: Եվ այս առումով ռուսերենն այն լեզուն է, որը պետք է ընտրել առաջին հերթին մայրենիից հետո»,- ընդգծեց նախարարը:
Նախարարն ուրախալի համարեց այն փաստը, որ հայկական բուհերի ռուսական բանասիրության ֆակուլտետներում մեծ մրցույթ կա, իսկ դա նշանակում է, որ ռուսաց լեզուն վերադառնում է հայկական երրիտասարդության միջավայր որպես ինքնակատարելագործման կարևոր տարր: -0-