Հայաստանի բասկետբոլի կանանց «Հատիս» ակումբը պատրաստ է արժանի հանդես գալ 2010-2011թթ.-ի Եվրոպայի գավաթին, որը մեկնարկում է հոկտեմբերի 27-ին, երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը։
«Անցյալ տարի մենք բավականաչափ փորձ չունեինք, իսկ այժմ թիմը մի քանի անգամ ավելի ուժեղ է, քան անցյալ տարի։ Մենք կփորձենք նվազագույնի հասցնել սխալները»,- ասաց նա։
Եվրոպայի նախկին գավաթի ժամանակ «Հատիսը» դուրս եկավ պայքարից՝ 1/16 եզրափակչում պարտվելով օրենբուրգյան «Նադեժդային»։
«Այս տարի թիմն ավելի վաղ է սկսել մարզումները։ Ծաղկաձորում անցել են 14-օրյա ուսումնամարզական հավաքները։ Դեռ շատ աշխատանք կա անելու, բայց առաջընթացն ակնհայտ է»,- նշեց Ֆեդերացիայի նախագահը։
Ռոստոմյանն ընդգծեց, որ «Հատիս» նախագիծը Հայաստանում սպորտի խաղային տեսակները զարգացնելու փորձ էր, և այսօրվա դրությամբ հաջողություններն ակնհայտ են։
Ակումբի գլխավոր մարզիչ Գիա Ղազանչյանն իր հերթին նշեց, որ «Հատիսը» երեք նոր խաղացող է համալրվել։
«Այսօր թմի կազմն ավելի ուժեղ է, և մենք պատրաստ ենք բարձրացնել մեր արդյունքների նշաձողը»,- ասաց մարզիչը։
Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 27-ին «Հատիսը» Նովոսիբիրսկում կխաղա «Դինամո ԳՈՒՎԴ»-ի հետ, այնուհետև՝ նոյեմբերի 4-ին «Հատիսը» Երևանում կհանդիպի իսրայելական «Էլիտզուր» թիմի հետ։
«Այս երեք թիմերը կպայքարեն փլեյ-օֆի երկու ուղեգրի համար»,- ավելացրեց Ղազանչյանը՝ ընդգծելով, որ իսրայելական թիմը բավականին ուժեղ մրցակից է։ -0-