413.47
4
386.35
+16
Եղանակը Երևանում
Հայ

Հոլանդացի գեղանկարիչը կներկայացնի հայկական եկեղեցիները պատկերող նկարների շարքը

14:42
05 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հոլանդացի երիտասարդ գեղանկարիչ Ռալֆ Հայնենի աշխատանքների ցուցահանդեսը, որը նվիրված է հիմնականում հայկական եկեղեցիների թեմային, կանցկացվի հոկտեմբերի 6-16-ը և 18-28-ը Երևանում, հայտնեց «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության ղեկավար Սվետա Աբրահամյանը։

«Առաջին ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 6-16-ը Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտում, կներկայացվի 36 աշխատանք։ Այնուհետև տեղի կունենա երկրորդ ցուցահանդեսը Նարեկացի մշակութային կենտրոնում»,- երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Աբրահամյանը։

Նկարիչն իր հերթին նշեց, որ ցուցահանդեսներում ընդգրկված նկարների մեծամասնությունը նվիրված է հայ միջնադարյան մայրաքաղաք Անիի (գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում) եկեղեցիներին և բնապատկերներին։ Ցուցադրության մնացած մասը բաղկացած է դիմանկարներից և մրգերով նատյուրմորտներից, որը հոլանդական գեղանկարչության հայտնի ժանր է։

Հայնենի խոսքերով, նա հասցրել է ծանոթանալ աշխարհի, մասնավորապես, Հնդկաստանի և Եվրոպայի բազմաթիվ եկեղեցիների և վանքերի ճարտարապետության հիանալի նմուշներին, սակայն նրա համար հայկական ճարտարապետությունը, մասնավորապես, հայկական եկեղեցիները, հատուկ տեղ են գրավում։

«Հայկական ճարտարապետական ոճը հետաքրքիր և խորհրդավոր է ինձ համար»,- ասաց գեղանկարիչը։ Հայնենը հավելեց, որ եթե նա պատկերեր Հայաստանը, ապա կընտրեր տաք, ինչպես Հայաստանն է, վառ կանաչ և հողագույն երանգները։

Հայնենը սկսել է իր ստեղծագործական ուղին 2000-ականներից։ Չստանալով մասնագիտական կրթություն՝ Հայնենն աշակերտել է ժամանակակից հայտնի հոլանդացի նկարիչների մոտ, որոնց թվում հատուկ առանձնացնում է Կորնելիուս Լեմյերին։

Հայկական ճարտարապետությանն ու մշակույթին Հայնենը ծանոթացել է նույն 2000-ականներին Եգիպտոս կատարած ուղևորության ժամանակ, որտեղ նա հայկական եկեղեցի է տեսել։ Առաջին անգամ գեղանկարիչը Հայաստան է այցելել 2006 թվականին, և իր ուղևորության ընթացքում ստեղծել է նկարներ հայկական հին եկեղեցիների և վանքերի՝ Սանահինի, Հաղպատի, Տաթևի, Գոշավանքի պատկերներով։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:50
18 Սեպտեմբերի 2023
Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ. ի՞նչ է առաջարկում ընդդիմադիր ուժերին
Մարությանը հանդես է եկել հայտարարությամբ. ի՞նչ է առաջարկում ընդդիմադիր ուժերին
12:45
17 Սեպտեմբերի 2023
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև փաստաթուղթ չի ստորագրվելու, բայց ամեն ինչ անում ենք, որ մինչև տարեվերջ ստորագրվի. Փաշինյան
Փաշինյանը նշեց, որ մենք ահագին ժամանակ ենք կորցնում և կորցրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման ու ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի պատճառով
12:11
17 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը մեկնաբանել է Էրդողանի առաջարկը Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու մասին
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Թուրքիայի նախագահի առաջարկը Լեռնային Ղարաբաղի մասով քառակողմ հանդիպում անցկացնելու մասին
15:50
13 Սեպտեմբերի 2023
Մոսկվան դիվանագիտական դեմարշ է հայտարարել Բաքվին. Զախարովա
Ռուսաստանի նոր տարածքներում ընտրությունների մասին Ադրբեջանի հայտարարություններն անընդունելի են, հայտարարել է Զախարովան
15:13
13 Սեպտեմբերի 2023
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է պատերազմը Կովկասում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության շուրջ մտավախությունների ֆոնին
Իրանի պաշտպանության նախարարը բացառել է Կովկասում պատերազմի հավանականությունը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության աճի մտահոգության ֆոնին
12:53
13 Սեպտեմբերի 2023
Բազմաթիվ միջազգային շփումներ են տեղի ունեցել, որպեսզի Ադրբեջանը չփորձի ուժի կիրառմամբ որևէ հարց լուծել․ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից զորքի և տեխնիկայի կուտակումներին
11:24
13 Սեպտեմբերի 2023
«Պետք չէ ՌԴ–ում թշնամի փնտրել։ ՌԴ–ն երբեք չի եղել ՀՀ–ի թշնամին, երբեք չի լինի». Զախարովան բացատրել է Մոսկվաիյ կոշտ արձագանքը Երևանի հայտարարություններին
Ռուսաստանը Հայաստանի թշնամին չէ և երբեք չի դառնա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան
13:16
12 Սեպտեմբերի 2023
Պուտինը՝ Փաշինյանի նամակի և ՀՀ-ի հետ խնդիրների բացակայության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն նամակ է ուղարկել
10:05
12 Սեպտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ
ԱՄՆ Պետքարտուղարությունը հերքում է հայ-ամերիկյան զորավարժությունների կապը այլ զարգացումների, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին զորքերի կուտակման հետ
23:13
11 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը բացատրել է, թե ինչու չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին
Փաշինյանը հայտարարել է, որ ափսոսում է Արցախի նախագահի պաշտոնից Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար
23:01
11 Սեպտեմբերի 2023
Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար. վարչապետ
Փաշինյանը նշեց, որ Էրդողանի հետ խոսակցությունը բովանդակային էր և օգտակար
18:56
11 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը