Թանկարժեք արտասահմանյան մեքենան այրվել է Երևանի թաղամասերից մեկում
05.10.2010,
12:30
Թանկարժեք արտասահմանյան մեքենան այրվել է Երևանի թաղամասերից մեկում

Արտասահմանյան թանկարժեք ավտոմեքենա է այրվել երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասում, տեղեկացնում է հանրապետության ԱԻՆ փրկարար ծառայությունը։
Բռնկման մասին ահազանգը ստացվել է տեղական ժամանակով ժամը 02։44-ին։
«Դեպքի վայր է մեկնել մարտական երկու հաշվարկ։ Հրդեհը մարվել է 03։07-ին։ Այրվել է առանց պետհամարանիշների BMW X-5 մեքենայի սրահն ու բեռնախցիկը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ավտոմեքենայի պատկանելիությունն առայժմ չի պարզվել։ -0-