Հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվական համագործակցության խորհրդաժողովի վերաբերյալ արձագանքը դրական է խնդրի կարևորության տեսանկյունից

04.10.2010, 17:37
Հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվական համագործակցության խորհրդաժողովի վերաբերյալ արձագանքը դրական է խնդրի կարևորության տեսանկյունից
Հայկական ԶԼՄ-ներում տեղեկատվական համագործակցության խորհրդաժողովի վերաբերյալ արձագանքը դրական է խնդրի կարևորության տեսանկյունից

«Անտվանգության և տեղեկատվական համագործակցության խնդիրները Հարավային Կովկասում» խորհրդաժողովի մասնակիցները, ամփոփելով արդյունքները, հայկական ԶԼՄ-ների անասելի արձագանքը նշում են որպես դրական գործոն, ինչը վկայում է խորհրդաժողովում բարձրացված խնդրի կարևորության մասին։

Կովկասյան միջազգային գիտագործնական խորհրդաժողովի կազմակերպումը «ՌԻԱ Նովոստի» Ռուսական միջազգային տեղեկատվության գործակալության հատուկ մեդիանախագիծն է։ Սկսած 2006 թվականից՝ այն ամեն տարի անցկացվում է Երևանում: Այս տարի խորհրդաժողովն առաջին անգամ անցկացվել է Հայաստանի նախագահի վարչակազմի հետ համատեղ։ В этом году конференция впервые проводилась совместно с администрацией президента Армении.

ԱՊՀ և Բալթյան երկրների ՌԻԱ Նովոստիի խմբագրության ղեկավար Ալան Կասաևը հայտարարեց, որ առանձին մեկնաբանություններն այն մասին, թե խորհրդաժողովում ինչ-որ սկանդալներ են եղել, բոլորովին չեն համապատասխանում իրականությանը։

Մասնավորապես, news.am կայքում հրապարակվել է մի լուր այն մասին, թե խորհրդաժողովի շրջանակներում լեզվային վեճ է տեղի ունեցել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի լրագրող Մատվեյ Գանապոլսկու և հայ փորձագետների միջև, «ովքեր ռուս լրագրողի խոսքում հակահայկական ելևէջներ են նկատել»։

Բացի այդ, lragir.am կայքում տեղադրված է քաղաքագետ Իգոր Մուրադյանի հոդվածը, որը կտրուկ քննադատության է ենթարկում տվյալ և նմանատիպ խորհրդաժողովների անցկացումը, կարծելով, որ «հայերն ու ռուսները սկսել են լրջորեն և, հավանաբար, բավականին առարկայնորեն քննարկել ռուս-հայկական հարաբերությունների նման լուրջ վատացումը»։

«Որևէ սկանդալ չի եղել, եղել է նորմալ, տարբեր տեսակետներ ենթադրող աշխատանք, այդ թվում՝ երկկողմ և բազմակողմանի համագործակցության հարցերի շուրջ»,- ասաց Կասաևը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։ -0-