Հարավկովկասյան երկաթուղում հատուցում են կորուստները աշխատավարձում
ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների կապակցությամբ սեպտեմբերի 1-ից «ՀԿԵ» ՓԲ ընկերությունում 25%-ով ավելացվել են բանվորների ժամային-սակագնային և մասնագետների որոշ կարգերի պաշտոնական դրույքները:
Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, տվյալ միջոցը կիրառվել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի աշխատողների աշխատավարձում կորուստների հատուցման նպատակով: Ընդ որում` Հայաստանի Հանրապետության տարածքում նվազագույն ժամային-սակագնային դրույքը կազմում է 179 դրամ, «ՀԿԵ» ՓԲ ընկերությունում ` 233,15 դրամ ( 30,3% ավել): Դրա հետ մեկ տեղ սահմանված են հետևյալ հավելավճարները ժամային-սակագնային դրույքից.
- գիշերային ժամերի համար 50% (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն)
- արտաժամյա աշխատանքի համար 50% (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն)
- վնասակար և ծանր աշխատանքների կատարման համար 30% (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի համաձայն):
Դրանից բացի, մանևրային աշխատանքների ժամանակ լոկոմոտիվային բրիգադների աշխատողներին կվճարվի օրապահիկը, իսկ անկումների և խորտակուների հետևանքների վերացման գործում մասնակցող աշխատակիցների համար կտրամադրվի 3-անգամյա սնունդ:
«Նշենք, որ մայիսին ձեռնարկվող ինդեկսավորման հետ մեկտեղ աշխատավարձում կորուստների հատուցումը իրականացվում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի կողմից ոչ միայն սոցիալական պարտավորուցյունների իրականացման շրջանակներում, այլ նաև իր աշխատակիցների սոցիալական պաշտպանության նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: -0-