Վրաստանը չի պատրաստվում Ադրբեջանի հետ համադաշնության մեջ մտնել, երկուշաբթի Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն՝ մեկնաբանելով Վրաստանի նախագահի վերջին հայտարարությունները։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մայիսի 20-21-ն Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարելի է որպես համադաշնային որակել։
«Մենք չենք պատրաստվում համադաշնություն ստեղծել... Դա ընդամենը երկկողմ հարաբերությունների զարգացման փոխաբերական որակում է»,- իր հայ գործընկերոջ հետ ԶԼՄ-ների հետ համատեղ հանդիպման ժամանակ հայտնեց Վաշաձեն։
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն այցով Հայաստանում է հոկտեմբերի 3-4-ը:
«Ինչպես հասկանում եք, նախագահ Սահակաշվիլին երբեք զգացմունքային հայտարարություններ չի անում, նա բավականին հստակ է բնութագրել վրաց-ադրբեջանական հարաբերությունները, որոնք ավելի մեծ են, քան ռազմավարական համագործակցությունը»,- հայտնեց Վաշաձեն։ -0-